ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.01.2014

ՄԵՐ ՊԵՏՈՆ...


«Եթե մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք կռվելով ու պատվով». 
Ղարաբաղյան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմության գիրկն էին անցնում այն փոթորկահույզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմությունը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:
Ստեղծվել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնությունը, որը ցայտուն կերպով դրսևորվել էր շարժման առաջին օրերին ու ամիսներին: Իսկ բուն պայքարը ահավոր ծանր ու երկարատև էր լինեու, և միայն զոհաբերության պատրաստակամ, Ղարաբաղի ազատագրմանը հավատարիմ, կյանքի ու ապրելու գերխնդիր դարձած մարդը կարող էր հաղթահարել դեպի հաղթանակը տանող բազում խոչընդոտներով լեցուն ճանապարհը: Տվյալ ժամանակահատվածում դա ամենակարևոր ճշմարտությունն էր, որի արժեքն ու իմաստը խորապես ըմբռնել էր Հայ Դատի նոր-նոր զինվորագրված պռոշյանցի երիտասարդ Պետոն:
1964 թվականի հունվարի 30-ին ծնված, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ուսանող Պետոն, մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղևոնդյան դարձավ, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնացքի գրավման դժվարին ծրագիրը, այլև իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:
Շահումյանի շրջանում անցկացված հենց առաջին իսկ օրերից Պետոն աչքի էր ընկնում մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարվեցողությամբ, մարդկանց հասկանալու կարողությամբ:
1991թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն ու տեղ հասնելուն պես Պետոն ու իր ընկեր Կարոտը անմիջապես ներկայնում են Թաթուլ Կրպեյանին` քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի և Կարոտի առաջին, և, ցավոք վերջին հանդիպումն էր:
Մալիբեյլիի գրավման ժամանակ, գրոհը սկսվելուց վայրկյաններ անց Պետոն` գործելով հարվածային ջոկատի կազմում, վիրավորվում է ուսից. Վերքը թեթև էր և ապաքինումն էլ անցկացնում է աննկատ և ինչպես ասում են ` ոտքի վրա:
Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշենի, Մարտունաշենի ողբերգական անցքերից հետո, երբեք չապրեց պարտվողի հոգեբանությամբ, նրա դավանանքը միայն հաղթանակն էր:
Անգամ Շահումյանի դեպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարոտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպեսզի նա կորցներ իր վճռականությունն ու անսասան ոգին:
Իսկ հաղթանակի կարևորագույն պայմանն, ինչպես բազմիցս նշում էր Պետոն, անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը:
Նա մեկընդմիշտ ընտրել էր այդ ուղին և պետք է գնար մինչև վերջ:
Ու նա գնաց մինչև վերջ. Մինչև հաղթանակ:
1994 թվական. Փետրվարի 14. Թուրքական ուժերը ղարաբաղյան զորամիավորումների հարվածներից մազապուրծ` լքում են իրենց դիրքերը և անցնելով Օմարի լեռնանցքը` ԼՂՀ բանակի մարտիկների տնօրինությանն են հանձնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները:
Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովվել սնունդով ու տաք հագուստով: Թիկունքն առաջավոր դիրքին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որն անցնում է Յանշաղ և Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ- տեղ դեռևս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում ամրացված զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն` այդ նպատակով, Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյաջա-Քյալբաջար ճանապարհահատվածի խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6 - 7 կմ հեռավորության վրա հանդիպում է շտապ օգնության մեքենայի և նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղեկանում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ բանակի այնտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին: Բայց քանի որ ճանապարհը թուրքերի կողմից ականապատված էր, շտապ օգնության մեքենայի սպասարկող անձնակազմը երկյուղելով ողբերգական հետևանքներից ` չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:
Պետոն, չնայած սպառնացող ստույգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնություն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարեն անվարան նստում է շտապ օգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին:
Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը և ականի բեկորներից խոցված ` Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով ավտոմեքենաներով, արդեն անարգել, անցնում էին ղարաբաղյան բանակի զինվորները:
ԼՂՀ-ից դեպի Մռավ և Օմարի լեռնանցք ձգվող մայրուղին բաց է…
Պետոյի գործի միակ չափանիշը անմահությունն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս, ազատամարտիկ , հրամանատար Պետրոս Ղևոնդյանը 1996 թ.-ին ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է «Մրտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշանը` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով է կոչվել Պռոշյանի, Եղեգնուտի և Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007թ.-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց «Պետրոս Ղևոնդյան» անունը կրող լսարան:
ՀԱՎԵՐԺ ՓԱ՛ՌՔ ՔԵԶ ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ….



ՏԵՍ ՆԱԵՎ՝ 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets