ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.01.2014

ԱՄՈ՛Թ Է «Երգ երգոց»

Ամո՛թ է «Երգ երգոց». մինչև ե՞րբ ես պատրաստվում հիղինակազրկել քեզ:

Հունվարի 28. հայոց փառահեղ տոներից մեկը. հայոց հաղթանակած տոներից մեկը: Նոր տարի, նոր սպասումներ, նոր հույսեր Հայոց բանակի ստեղծման 22-րդ տարում, բայց… հայտնվում է մեկը (կամ մի քանիսը), որ փչացնում է տոնական տրամադրությունը և բոլոր ակնկալիքները՝ կապված Հայոց բանակի հետ: 
Խոսում ենք մեծամեծ գաղափարներից, մեծամեծ նպատակներից, ակնկալիքներից, բայց արի ու տես, որ անում ենք այն, ինչին սպասում է մեր թշնամին. մենք տրորում ենք մեր արժեքները, մենք թքում ենք մեր արժեքների վրա: Հիմա գրում եմ էս ամենը մեծագույն ցավով, արցունքն աչքերիս, բայց գրում եմ փաստ: Նայե՛ք «Երգ երգոց» հաղորդման 07:57 րոպեից մինչև 11:57 րոպեն ու, Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ դրան, նայե՛ք այս՝ http://www.youtube.com/watch?v=Nazbf1IklA4 տեսանյութը, նայե՛ք ճիշտ կատարումը:
Ընդամենը մի քանի վայրկյան, ու կտեսնեք՝ ինչ արբապիղծ ազգ ենք դարձել մենք: Հարգելի՛ «Երգ երգոց»-ի ստեղծագործական խումբ, հարգելի՛ Էրիկ, ստեղծագործե՛ք, երգե՛ք, ձեզ ոչ ոք չի ասում մի՛ երգեք, բայց երգե՛ք ձերը, աղավաղեք ձերը, ձեր ստեղծածը, բայց մեր կայացած մշակույթին մի՛ կպեք, մի՛ աղավաղեք, մի՛ ստորացրեք մեզ աշխարհի աչքում. դուք դրա իրավունքը չունեք: Նայե՛ք ու կտեսնեք, որ «Երգ երգոց»-ի ու Էրիկի արածը ավելին չէ, քան ազգուրացությունը: Թշնամին սպասում է հենց դրան, սպասում է մեր ինքնաոչնչացմանը, իսկ դա շատ մոտ է՝ «շնորհիվ» ձեզ: Իսկ մենք դա չենք ուզում: Թողե՛ք գոնե մեր կայացած մշակույթը մնա. մշակույթն է մեզ պահողը, իսկ եթե դա էլ վերացնենք, վայրկյաններ, ու մենք չենք էլ հասցնի մտածել մեր այդքան երազած Հայաստանի մասին, այն Հայաստանի, որը երազել են կրպեյանները, մոնթեները,կամանդոսները…: Դե ուրեմն մի՛ ոչնչացրեք կրպեյանների,մոնթեների,կամանդոսների ստեղծածը. մենք ապրում ենք դրանով, մենք գոյատևում ենք դրանով:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող,
արվեստաբան Գեղամ Ասատրյան

ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ «ԵՐԳ ԵՐԳՈՑԸ» ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

2 комментария:

  1. Ես կարծում եմ, որ Գուսանը պիտի դատի տա ու վերականգնի հեղինակային իրավունքը:

    ОтветитьУдалить
  2. https://www.facebook.com/nakhshkaryan/activity/685692271475324?comment_id=6732556&notif_t=like

    ОтветитьУдалить

Blogger Widgets