ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.01.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արա Նախշքարյան

Հնչում է անդուլ քո էն մեծ սրտում
Հայրենի հողի կանչը վերերկրյա.
Նաիրյան լուռն է քո խիզախ հոգում,
Մեր անուշ եղբայր Արա Նախշքարյան...

էքսպրոմտ տարեդարձիդ առթիվ
գիշեր
18.01.2014 թ.
Ռաֆայել Սերենց




«ԱՐԱ  ՆԱԽՇՔԱՐՅԱՆ»  ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳԻ ՀԵՂԻՆԱԿ:

Ծնվել է 1976 թվականի հունվարի 18-ին, Լենինական, այժմ՝ Գյումրի քաղաքում, մանկավարժի ընտանիքում:
1982-1991 թվականներին սովորել է տեղի Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 ռուսական թեքումով միջնակարգ /այժմ 3 ավագ/ դպրոցում:
1989-1991 թվականներին ուսմանը զուգահեռ աշխատել է նույն դպրոցում, որպես կերպարվեստի ուսուցիչ:
1991-1995 թվականներին սովորել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի հանրապետական ուսումնարանի «Գեղարվեստական ձեւավորում» եւ «Դեկորատիվ կիրառական արվեստ» բաժնի «Խեցի» խմբերում: 
1989 թվականին եղել է Եվրոպայում: Կապեր հաստատել տեղի հայ համայնքների հետ: Հոլանդահայ «Խաչատուր Աբովյան» մշակութային եւ Ավստրիայի «Վիենահայ երիտասարդներ» միությունների մտերիմ բարեկամն է:
1994 թվականին մասնակցել է Ախուրյանի Սոցիալական ապահովման «Փարոս» համակարգչային ծրագրերի ստեղծման եւ իրականացման աշխատանքներին: Նույն տարում աշխատել է նաեւ Աղվերան գյուղի դպրոցականների «Տաթեւ» ճամբարում, որպես կազմակերպիչ:
1995 թվականին աշխատել է Երեւանի «Հայ Երիտասարդական Առաջադիմություն եւ Համագործակցություն» հասարակական-բարեգործական կամակերպությունում, որպես «Արտաքին կապերի եւ լրատվության» բաժնի տնօրեն: Ապա համագործակցել է «Ամարաս» հետագայում «Հետախույզ Վալերիկ» մանկապատանեկան ՍՊԸ-ին եւ տնօրինել Գյումրու մասնաճյուղը: Նույն թվականին Գյումրիում հիմնադրելով «Հայդուկներ» մանկապատանեկան - հասարակական կազմակերպությունը՝ լծվել է աշխատանքի, հիմնելով ազգային երգ ու պարի, գրական-գեղարվեստսկսն խմբակներ: Նպատակն էր կրթել, դաստիարակել պատանուն, դարձնել պիտանի քաղաքացի, հայրենասիրական ոգով տոգորված մարդ: Կազմակերպությունն ուներ նաեւ իր ամսաթերթը «Պայքար» վերտառությամբ, որի գլխավոր խմբագիրն էր:
1995 թվականին ընդունվել է «Գեւորգյան Հոգեւվոր Ճեմարան» եւ Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Գրիգորիս Արքեպիսկոպոսի առաջարկով տեղափոխվել է Շիրակի թեմի Հոգեւոր Ճեմարան:
1996 թվականի մարտ ամսից եղել է Շիրակի Թեմի Հոգեւոր Ճեմարանի «Ընծայարան» ամսաթերթի խմբագրապետը:
1996 թվականին համագործակցել է Գյումրու «Առաքելություն» պաշտոնաթերթին ու եղել նրա «Կոմերցիոն եւ Իրավագիտական» բաժնի խմբագիրը: 
1997 թվականին եղել է Գյումրիում ստեղծված Շիրակի մարզային «Մարդ եւ Զարգացում» հասարակական կազմակերպության «Հայրենիք-Սփյուռք» հայրենակցական հանձնախմբի պատասխանատու նախագահն:
1998-2000թթ. զինվորական ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերում եւ ծառայել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակում: Ծառայությունից վերադառնալով, աշխատանքի է անցել Գյումրու «Իմաստասեր Անանիա Շիրակացի» կրթահամալիրում: Դպրոցում, որպես կերպարվեստի ուսուցիչ եւ համալսարանում, որպես «Արվեստի դասավանդման մեթոդիկա» առարկայի դասախոս: 
2001 թվականին տեղափոխվելով աշխատում է Գյումրու Հովհ. Թումանյանի անվան թիվ 13 միջնակարգ /այժմ 3 ավագ/ դպրոցում: Դպրոցի սեփական «Հայացք» մանկապատանեկան պարբերականի խմբագրապետն է: 
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է:
2009-2010 թվականներին եղել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի պատանեկան եւ երիտասարդական հարցերով Շիրակի մարզային գործիչը:
2011 թվականից սովորում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմաբանասիրական» ֆակուլտետի «Պատմություն» բաժնում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, տղա եւ աղջիկ:

3 комментария:

  1. Պարոն Նախշքարյան սրտանց շնորհավորում եմ Ձեզ, Ձեր ծննդյան օրվա առիթով: Չեք պատկերացնում թե ինչան ուրախ եմ Ձեզ համար: Աստված օրհնի ու պահպանի Ձեզ, թեկուզ մենակ մեզ ու մեր երեխաների համար:
    ՍԻՐՈՎ ՁԵՐ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՅՑ ՀՈԳՈՎ ՇԱՏ ՄՈՏ

    ОтветитьУдалить
  2. Արա ջան, ցավտ տանեմ...ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԼԻՆԻ.. ԱՅՍՈՒՀԵՏև ԷԼ ԱՎԵԼԻ ԱՌՈՂՋ ԼԻՆԵՍ....ՀՈԳԻԴ ԷԼ ԱՎԵԼԻ ԱՄՐԱՆԱ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԹՈՒԼԱՆԱ: ՕՋԱԽՏ ՇԵՆ ՄՆԱ ՑԱՎՏ ՏԱՆԵՄ....ՄԵԿՏ ՀԱԶԱՐ ԴԱՌՆԱ ԱՄԵՆ ԺԱՄ ՈՒ ԱՄԵՆ ՕՐ և ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ.....ԲԱՐԻ՜ ՆՈՐ ՈՒ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐի...Արա ջան, թող ԶԱՐՄԴ ՀԱՅԿՅԱՆ մնա և երբեք՝ չմեղանչես սրբազան գործի արդարության մեջ: ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՐԱ ՋԱՆ.....ՄԱՆԵԻՍ ԱՄՈՒՐ ՀԱՄԲՅՈՒՐԻ......
    Քո՝ պանդուխտ եղբայր Մուշեղ....

    ОтветитьУдалить
  3. https://www.facebook.com/nakhshkaryan/posts/680283812016170?notif_t=like

    ОтветитьУдалить

Blogger Widgets