ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.02.2014

ԿԱՐՈՏԸ 50 ՏԱՐԵԿԱՆ

«Ես երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել մի քանի ամիս Կարոտի հետ մարտադաշտում, նույն խրամատում լինել: Հենց Բուզլուխում մեր` Ալավերդու ջոկատը եւ Պռոշյանի ջոկատը միասին ենք եղել: Կարոտը հրաման տալուց երբեք բարձր տոնով որեւէ մեկին որեւէ հրաման չի արձակել` անգամ մարտական ամենադաժան իրադրության պայմաններում: Նա հրամայում էր ժպտալով, մի սովորական բառ էր ասում, ինչն արդեն նշանակում էր, որ հրաման է, եւ կատարվում էր: Եթե ջոկատին ծանոթանա մի անծանոթ մարդ, կզարմանա, թե այդ ինչու է կոչվում պռոշյանցիների ջոկատ, որովհետեւ այդտեղ տարբեր տեղերից էին հավաքված: Երզնկայի ջոկատն եկել ու կամավոր միացել էր Կարոտի ջոկատին, տարբեր մանր ջոկատներ էին եկել-միացել ու համարվում էին Պռոշյանի ջոկատը, Բուժականի տղաներն էին եկել ու ասում էին, որ իրենք Կարոտի ջոկատից են: Բաղրամյանի ջոկատը նույնպես մտել էր Կարոտի հրամանատարության տակ: Այսինքն` Կարոտը մի այնպիսի հզոր, մագնիսական դաշտ ուներ իր շուրջ… Այդ համեստ, երբեք բարձր տոնով չխոսող, այդ ժպտացող տղան այնքան հզոր էր, որ Կարոտի շուրջ գալիս հավաքվում էին տարբեր ջոկատներ»:

Կարոտ Մկրտչյանի մարտական ընկեր,
Ալավերդու ջոկատի ազատամարտիկ Ռաֆիկ Ղազինյան

Շնորհավոր ծնունդդ, Կարոտ ջան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets