ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.02.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Հովհաննես Քաջազնունի

Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան) (1868 - 1938թթ) դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ: Եղել է նաև ճարտարապետ, ով մեծ հետք է թողել Բաքվի ճարտարապետության վրա:
Հովհաննես Մաթևոսի Քաջազնունին (Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1868թ-ի փետրվարի 1-ին Հայաստանի Գուգարք շրջանի Ախալցխաքաղաքում (ներկայումս` Վրաստանի Ջավախեթի շրջանում): Նա Քաջազնունի ազգանունը ստացել է իր պապիկի Իգիթխանյան ազգանունը թարգմանելու արդյունքում: Նախնական կրթությունն ստացել է 1877-1886թթ Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական դպրոցում:
1887թ-ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893թ-ին ավարտելով` ստանում է ճարտարապետի դիպլոմ: Ուսանողական տարիներին ինստիտուտի 25 ամյակի առթիվ տպագրվել է ուսանողների լավագույն նախագծերը, որտեղ Քաջազնունին ներկայացված էր հայկական եկեղեցիների իր նախագծով:
1893-1895թթ աշխատել է Բաքվում` որպես ինժեներ-Ճարտարապետ:
1895-1897թթ աշխատել է Բաթումում` որպես ճարտարապետ:
1897-1899թթ Թբիլիսիի մունիցիպալ կառավարությունում աշխատել է որպես շրջանային ճարտարապետ:
1899-1906թթ Բաքվի նավթ արդյունահանողների կոնգրեսի խորհրդում աշխատել է որպես ավագ ճարտարապետ: Նա ակտիվ համագործակցել է տեղական նավթ արդյունահանողների` Բալախանի, Բիբի-Եյբաթի, Սաբունչու հետ: Նա Բաքվում նախագծել է հոսպիտալ և բնակելի շենքեր:
Մեծահարուստ Բուդաղյանի կտակած միջոցներով Բաքվի կենտրոնում հայկական եկեղեցի կառուցելու համար 1898թ-ին Պետերբուրգի ճարտարապետերի կայսերական ընկերությունը հայտարարում է մրցույթ: 1907թ-ի փետրվարի 28-ին մրցույթին ներկայացվեցին հինգ նախագծեր որոնցից մեկն էլ Հովհաննես Քաջազնունու նախագիծն էր: Հունիսի 4-ին ստացվեց ժյուրիի պատասխանը, որը չգոհացրեց Բուդաղյանի կտակակատարներին, որոնք էլ հունիսի 7-ին հաղթող ճանաչեցին Քաջազնունու նախագիծը: Օգոստոսի 2-ին նա սկսեց եկեղեցու շինարարական աշխատանքները: Շինարարությանը հետևում էր շինհրապարակում կառուցված փայտե տնակից: Քաղաքական կյանքի իրադարձությունները նրան ստիպեցին որոշ ժամանակով լքել Բաքուն: Իր բացակայության ընթացքում շինարարությանը հետևում և ավարտին է հասցնում ճարտարապետ Բայևը: Բաքվի Սբ. Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարը 1930-ական թթ-ի սկզբին քանդեցին և տեղը կառուցեցին կոնսերվատորիայի շենքը: Եկեղեցին աչքի էր ընկնում կոթողայնությամբ: Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր, հիացնում էր ներքին ու արտաքին շքեղությամբ՝ վարպետորեն նկարված ճարտարապետական դրվագներով: Քաջազնունու եկեղեցու ճարտարապետությունը կարելի է դիտել որպես հայ ազգային ոճի նոր, յուրովի մեկնաբանում, և եթե կարելի է այդպես բնութագրել՝ «Նոր հայկական գոթիկա»: Եկեղեցու հիմքում պահպանելով կենտրոնագմբեթ, հավասարակողմ խաչի հայեցակարգը, գլխավոր ծավալի չորս անկյունները ձևավորել է չորս պարագծով կորագիծ խորաններով, որով խախտել է հայկական եկեղեցաշինության հատակագծային հիմնական առանձնահատկությունը՝ կենտրոնագմբեթ համակարգի քառաթև պարզ և բնորոշ ծավալը: Դրա հետ մեկտեղ՝ հետաքրքիր է լուծված զանգակատան տեղն ու դիրքը՝ ընդհանուր համայնապատկերում: Այն եռաթռիչք կամարաշարով առաջ է բերված արևմտյան ճակատից: 
1905-1906թթ կովկասյան թաթարների (1930-ական թթ-ից ադրբեջանցի) կողմից հայերի ջարդերի ընթացքում բռնությունները դադարեցնելու համար դարձել է Խաղաղության հաստատման հանձնաժողովի անդամ:
1906թ-ից սկսած նա թողնում է իր մասնագիտական աշխատանքն ու սկսում է ակտիվորեն զբաղվել հասարակական և քաղաքական գործունեությամբ:
1918թ-ի փետրվարից Անդրկովկասյան սեյմի անդամ:
1918թ-ի հուլիսի 30-ից եղել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ: Քաջազնունու վարչապետությունը տևել է մինչև1919թ-ի օգոստոսը: Փետրվարյան ապստամբության ջախջախումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921թ. Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում:
Վերադարձել է 1924թ-ին, դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 1937թ-ին ձերբակալվել, 1937թ-ին դաժանորեն սպանվել է ՆԺԿ բանտում:
Քաջազնունին ցանկանում էր ստեղծել միջկուսակցական կառավարություն, այնուհանդերձ այն կազմվեց հիմնականում դաշնակցականներից.
Ալեքսանդր Խատիսյան - արտաքին գործերի նախարար /ՀՅԴ/
Արամ Մանուկյան - ներքին գործերի նախարար /ՀՅԴ/
Խաչատուր Կարճիկյան - ելմտական նախարար /ՀՅԴ/
Հովհաննես Հախվերդյան - զինվորական նախարար /անկուսակցական/
Գ. Տեր-Պետրոսյան - արդարադատության նախարար /անկուսակցական/
Քաջազնունին միաժամանակ ներկայացրեց նաև կառավարության գործունեության ուղղությունները.
Մի անգամ նա փաստել է. «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը»: Հստակորեն ուղենշելով գործունեության ոլորտները՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր առաջադրած ծրագրի իրագործմանը:

ՏԵՍ ՆԱԵՎ
http://www.youtube.com/watch?v=r2Uipotxv9M
http://www.youtube.com/watch?v=ws2S5f-6LLo
http://www.youtube.com/watch?v=qHbxhyrNxrA

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets