ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.02.2014

ՆԿԱՐԻՉԸ. Հարություն Կալենց

Հարություն Կալենց (Խարմանդայան, 1910 - 1967), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում։
Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։ Եղել է 1932-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1939-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանաի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 1946-ին իր տիկնոջ` նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
Լավագույն գործերից են` «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մ. Պլիսեցկայայի, Ա. Գաբրիելյանի, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները և այլն։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets