ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.02.2014

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Բաց նամակ Երևանի քաղաքապետ, Տարոն Մարգարյանին 

Կիմ Երիցյան մշակութային հասարակական կազմակերպություն ՀՀ կինոյի և թատրոնի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանն այսօր ցավոք մեզ հետ չէ: Հաշվի առնելով նրա թողած մշակութային մեծ ավանդը, ժողովրդի սերն ու ակնածանքը նրա մեծության հանդեպ՝ ցանկանում ենք, որ Երևան քաղաքում տեղադրվի Կիմ Երիցյանի արձանը: Այս կապակցությամբ 11.10.2013–ին տեղի է ունեցել հանրային նիստ, որում քննարկվել է Կիմ Երիցյանի արձանի տեղադրման և տարածքի հարցը: Արդյունքում հանրային խորհրդի պատասխանը եղել է դրական: Արձանի տեղադրման վայրի համար դիմել ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստական հանձնաժողովի նախագահ Լևոն Իգիթյանը դրական չի արձագանքել, այսինքն ստացել ենք բացասական պատասխան: Այդուհանդերձ հուսով ենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվերանայի այս հարցը և կկարևորի մեր նախաձեռնությունը՝ տալով դրական պատասխան: Հիշեցնենք, որ մեզ ընդամենը պետք է տարածք Երևանի կենտրոնական պուրակներից մեկում՝ մեծ արվեստագետի արձանը տեղադրելու համար: Հուսով ենք, որ մեր դիմումն անարձագանք չի մնա և Երևան քաղաքում կգտնվի մի հատված, որտեղ կկանգնեցնենք Կիմ Երիցյանի արձանը: Սա մի նախաձեռնություն է, որը պետությունից ֆինանսավորում չի պահանջում: Այստեղ պահանջվում է յուրաքանչյուր ազգասերի, հայ մարդու հիմնավորված արձագանք: Կարծում ենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար սա նույնպես կարևոր է, հայ մշակույթի արժեքները պահպանելու գործում էլ շատ կարևոր նախաձեռնություն: Յուրաքանչյուրիդ արձագանքը, յուրաքանչյուրիդ ձայնը կարող է որոշիչ լինել: Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է: Սպասում ենք արձագանքների:

Ստորև ներկայացնում ենք փոքրիկ տեսանյութ Կիմ Երիցյանի վերջին օրերից: Հատվածը վերցված է նրա ծննդյան 80

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets