ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.02.2014

Ժողովրդական վրիժառու. ՄԻՍԱՔ ԹՈՌԼԱՔՅԱՆ

Ծնվել Է 1888թ., Տրապիզոնի նահանգի Կյուշանա գյուղում: Հայ ազատագրական պայքար է մտել 17 տարեկանում՝ կազմակերպելով մահմեդական լազերի դեմ պայքարող հայ վրիժառուների խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ Առաջին աշխարհամարտի տարիներին, խուսափելով թուրքական զինծառայությունից, ապաստանել է լեռներում։ 1915-18թթ. ծառայել է ռուսական բանակում որպես հետախույզ։ 1921 թվականի հուլիսի 18-ին Միսաք Թոռլաքյանը Կոստանդնուպոլսում ոչնչացրել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ժիվանշիր Խանին։ Թոռլաքյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլաքյանին և արդարացրել որպես անմեղսունակ՝ նրա արարքը բնորոշելով որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն։ 1921թ. հոկտեմբերին Թոռլաքյանը անցել է Հունաստան, ապա Բելգրադ ու Բուխարեստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմում և Նովորոսիյսկում գերությունից է ազատել բազմաթիվ հայերի։ Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում
(Գերմանիա), իսկ 1952թ. տեղափոխվել Կալիֆորնիա։
Մեծ հայորդին վախճանվել է Կալիֆորնիայում, 1968 թվականին:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets