ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.02.2014

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Էմիրյան-Դավթյան Իսկուհի Զատիկի

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

Ծնվել է Թուրէիայի Ալիս գետի հովտում տեղակայված Թալաս գյուղում: Հաճախել է ծննդավայրի Վարդ Պատրիկյանի վարժարանը: Մասնակցել է վարժարանում գործող Վահան Քիվրքչյանի ջանքերով բացված Գրական խմբակին, որն էլ հիմք է դարձել նրա գրական ճաշակի ձևավորմանը: Վարժարանն ավարտելուց հետո աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Կազմակերպել է գրական խմբակներ, Կեսարիայի և շրջակա գյուղերի թրքալեզու հայ ընտանիքների երեխաներին սովորեցրել հայերեն: 
1910թ. ամուսնացել է ազգային գործիչ Հովհան Դավթյանի հետ: Գաղափարակից ամուսինները, հեղափոխական ոգով տոգորված, մասնակցել են ինքնապաշտպանական ջոկատների աշխատանքներին, իրենց տանը պահել զենքն ու զինամթերքը, հիմնել մարտական «Կարմիր խումբ» ջոկատը, որի միջոցով իրականացրել են զենքի բաշխումը ջոկատներին: 
1915թ. ձերբակալությունների ժամանակ, ձերբակալվել և կախահան է հանվել ամուսինը: 
Թուրք ոստիկանների խուզարկությունը Հովհանենց տանը արդյունք չի տվել: Իսկուհին տնից ապահով տեղ էր տեղափոխել զեքն ու զինամթերքը, իսկ անվանացանկերն ու կարևոր փաստաթղթերը ` վերացրել: 
1918թ. զինադադարից հետո տեղափոխվել է Իզմիր, եղել Ազգային որբախնամ միության աղջիկների որբանոցի տնօրենը, միաժամանակ ծառայել ազգային հիվանդանոցում: 
1922թ. հունական բանակի պարտությունից հետո, երբ թուրքերը այլ քրիստոնյաների հետ գերել էիր մի խումբ հայերի, որոնց թվում էր նաև Իսկուհու մայրը. Իսկուհին հագնում է Կեսարիայի պետական հիվանդանոցի համազգեստը, մտնում այն շենքի նկուղը, որտեղ գտնվում էին հայերը և ազատում նրանց: 
Իզմիրից ամերիկյան նավով, գաղթականների մի նավի հետ Իսկուհին միակ աղջկա` Տիգրանուհու հետ բռնում է գաղթի ճամփան, բնակություն հաստատում Եգիպտոսում: Դասավանդել է Կահիրեի Պերպերյան վարժարանում: Տարիներ անց աղջկա և թոռների հետ բնակություն է հաստատում Կանադայում, որտեղ 1968թ. կնքում է մահկանացուն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets