ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.02.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Գուրգեն Ջանիբեկյան

Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյան (Տեր-Խաչատրյան), (1897 - 1978), հայ թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967) ԽՍՀՄ Պետական մրցանակակիր (1952)։
Գուրգեն Ջանիբեկյանը խորհրդահայ թատրոնում ստեղծել է ազգային տիպական բնավորություններ և ցայտուն դերապատկերներ:
Գուրգեն Ջանիբեկյանը 1917թ-ին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920թ-ին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924թ-ից Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965-67թթ-ին՝ նաև տնօրեն): 1940-49թթ-ին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947-49թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում: 


Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը: Դերերից են նաև՝ Բագրատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Գառնակերյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Մարգար (Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել»), Իվան Գոռլով (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Վառավին (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Արթուր Միլլերի «Գինը»), Կլաուզեն (Գերհարդ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Օթելլո, Քենտ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ջեմս Բրոուդի (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Ջանիբեկյանը ռադիո- և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր: 
Ջանիբեկյանի արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի):
Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝
գրոտեսկային շեշտադրումների:
Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938թ., «Ամպրոպի արահետով», 1956թ., «Հյուսիսային ծիածան», 1960թ., «Սարոյան եղբայրներ», 1968թ. «Հնձան», 1973թ., «Ժայռ», 1973թ., բոլորը՝ Հայֆիլմ, և այլն):
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977-80թթ.) հուշերի գրքերի: 
Գուրգեն Ջանիբեկյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1952թ.), նրա անունով Երևանում կոչվել է փողոց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets