ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.02.2014

ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ԾԱՂԻԿՆԵՐ ՄԻ՛ ԲԵՐԵՔ

Ցավն ու տառապանքն անխուսափելի են, բայց թշվառ լինելը` ոչ պարտադիր:
Արթ Քլենին

Խաղաղ, ամայի գերեզմանատան տարեց պահակն ամեն ամիս կտրոն էր ստանում մի հաշմանդամ կնոջից, ով մերձավոր քաղաքի հիվանդանոցում բուժվում էր: Այն նախատեսված էր իր տղայի գերեզմանին թարմ ծաղիկներ դնելու համար, ով մի քանի տարի առաջ սպանվել էր ավտովթարից: 
Մի օր գերեզմանատանը մի մեքենա մոտեցավ և կանգնեց պահակատան բաղեղապատ շենքի դիմաց: Ավտոմեքենան մի մարդ էր վարում: Ետևի նստարանին մի տարեց կին էր նստած` անչափ գունատ, աչքերը կիսափակ:
-Տիկինը քայլելու համար անչափ հիվանդ է,- ասաց վարորդը պահակին,- դեմ չե՞ք լինի, որ մեզ հետ նրա տղայի գերեզմանին գաք. նա հաճել է ձեզ խնդրել: Գիտե՞ք ինչ, նա մահանում է և ինձ` որպես ընտանիքի հին ընկերոջ, խնդրեց իրեն այստեղ բերել, որ վերջին անգամ տեսնի որդու գերեզմանը:
-Դա տիկին Ուիլսո՞նն է,- հարցրեց պահակը: 
Մարդը գլխով արեց: 
-Այո՛, գիտեմ` ով է նա: Նա ամեն ամիս ինձ կտրոն էր ուղարկում, որ ծաղիկներ դնեի որդու գերեզմանին: 
Պահակը հետևեց մարդուն և նստեց տիկնոջ կողքին: Նա թույլ էր,գրեթե մահամերձ: Բայց դեմքին ինչ-որ մի բան էլ կար: Պահակը նկատեց մուգ և տխուր աչքերը, որոնց մեջ թաքցրած էր ինչ-որ խորը, երկարատև ցավ: 
-Ես տիկին Ուիլսոնն եմ,- շշնջաց նա,- անցած երկու տարիների ընթացքում ամեն ամիս…:
-Այո՛, գիտեմ, հոգ եմ տարել այդ մասին, ինչպես խնդրել էիք: 
-Այսօր եկել եմ այստեղ, - շարունակեց, - որովհետև բժիշկներն ասել են, որ ինձ միայն մի քանի շաբաթ է մնացել: Հեռանալու համար չեմ ափսոսում: Ոչինչ չկա ապրելու համար: Բայց, նախքան մեռնելս, ցանկացա գալ այստեղ` վերջին անգամ տեսնելու և ձեզ հետ պայմանավորվելու, որ շարունակեք ծաղիկներ դնել տղայիս գերեզմանին: 
Թվում էր` ուժասպառ է, խոսելու ջանքերը հյուծում էին նրան: 
Ավտոմեքենան նեղ ու խճապատ ճանապարհով գնում էր ներքև` դեպի գերեզմանը: Երբ հասան գերեզմանին, կինը, մեծ ջանք գործադրելով, մի փոքր բարձրացավ և պատուհանից նայեց որդու շիրմաքարին: Հաջորդող րոպեներին ոչ մի շշուկ չկար, բացի թռչունների ճռվողյունից:
Պահակը վերջապես խոսեց.
-Գիտե՛ք, տիկի՛ն, միշտ ափսոսում էի, որ ծաղիկների համար շարունակում էիք փող ուղարկել: 
Թվաց` սկզբում կինը չլսեց: Հետո դանդաղորեն շրջվեց դեպի նա.
-Ներեցեք, - շշնջաց, -հասկանու՞մ եք, թե ինչ եք ասում. իմ որդին…: 
-Այո՛, գիտեմ, - քաղաքավարի ասաց պահակը, - բայց գիտեք, ես պատկանում եմ եկեղեցական այն խմբին, որն ամեն շաբաթ այցելում է հիվանդանոցներ, հոգեբուժարաններ, բանտեր: Այդ վայրերում կենդանի մարդիկ կան, ովքեր ուրախանալու կարիք ունեն: Նրանց մեծամասնությունը սիրում է ծաղիկներ: Նրանք կարող են տեսնել դրանք և հոտ քաշել: Գերեզմանատան մոտակայքում ոչ ոք չի ապրում, ոչ մեկը, որ տեսնի և զգա ծաղիկների գեղեցկությունը, - ձայնն իջեցնելով` նա մի կողմ նայեց:
Կինը չպատասխանեց, բայց շարունակեց հուզված նայել որդու գերեզմանին: Ժամեր թվացող րոպեներից հետո մարդը նրանց տարավ ետ` դեպի պահակատուն: 
Նրանք, առանց որևէ բառ ասելու, հեռացան: 
-Վիրավորեցի նրան, - մտածեց պահակը, -չպետք է ասած լինեի այն, ինչ ասացի:
Մի քանի ամիս հետո կինը նորից եկավ որդի գերեզմանին այցելության: Վարորդ չկար, մեքենան նա էր վարում: Պահակն անակնկալի եկավ: Աչքերին չէր հավատում: 
-Ծաղիկների համար դուք ճիշտ էիք, -ասաց նա, -այդ պատճառով էր, որ ոչ մի կտրոն չէի ուղարկում: Հիվանդանոց վերադառնալուց հետո չէի կարող ձեր խոսքերը մտքիցս հանել: Սկսեցի հիվանդանոցում ծաղիկներ նվիրել բոլոր նրանց, ովքեր երբեք չէին ստանում: Դա ինձ այնպիսի ուրախություն էր պատճառում: Տեսնում էի նրանց երջանկությունը, երբ ծաղիկներ էին ստանում, այն էլ անծանոթից: Դա նրանց երջանիկ էր դարձնում, բայց նրանցից առավել ինձ էր երջանկացնում:
-Բժիշկները չգիտեն, թե ինչն ինձ հանկարծակի առողջացրեց, բայց ես գիտեմ: 

Հեղինակն անհայտ է

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets