ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.02.2014

ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ. Արա Շիրազ

Քանդակագործ
Արամազդ Կարապետյան
Ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երևանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է: 1966թ. ավարտել է Երևանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Նրա գործերից են «Պարույր Սևակ» (1974թ.), «Եղիշե Չարենց» (1977թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1980թ.), «Հովհաննես Շիրազ» (1989թ.), «Տիգրան Պետրոսյան» (1989թ.), «Վիլյամ Սարոյան» (1991թ.), «Վազգեն Առաջին» (2008թ.) և այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում` ժողովրդական նկարչի կոչմանը: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets