ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.02.2014

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Փոխանակ խոսք սովորեցնելու՝ դպրոցներում մենք երեխաներին լեզվաբանական գիտելիքներ ենք հաղորդում: Ավելի ուշ նույն բանը համալսարան ընդունվող դիմորդից ենք պահանջում. մեռած բառապաշար, ինչ-ինչ սահմանումների ճշգրտություն և այլն: Սա լուրջ խնդիր է: Մենք հասել ենք 21-րդ դար և, իբրև կրթական համակարգ և այդ համակարգը ղեկավարող տարբեր գերատեսչություններ ունեցող երկիր, չենք կարողանում այնպես կազմակերպել, որ մեր մայրենի լեզվի դասավանդումն արդյունավետ լինի: 
Մայրենի լեզվի այն դասագրքերը, որոնք այսօր շրջանառության մեջ են, ոչ թե ծառայում են Խոսք սովորեցնելուն, այլ՝ ավարտական քննություններին: Կարելի է ասել, որ 7-րդ դասարանից սկսած, ամբողջությամբ ծառայում են քննություններին և այնպիսի նյութ են մատուցում աշակերտին, որ նա զզվում, հոգնում է այն բառամթերքից, որ դնում են իրենց առջև: Սա պետք է միայն ոմանց, ովքեր պիտի ստուգեն քննությունները համապատասխան նիշ դնեն համալսարան ընդունվելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets