ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.02.2014

ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴՈՒ ՄԵԾ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ

Յուրաքանչյուր ազգ հզոր է արվեստի որևէ ճյուղով: Այդ ճյուղը կազմում է տվյալ ազգի համար մեկ բնորոշ գծերից մեկը: Անշուշտ, մենք էլ ունենք մեր ազգին բնորոշ շատ գծեր, և այդտեղ իր ուրույն տեղն ունի հայ երգարվեստը: Մենք ունենք երգարվեստի փառահեղ անցյալ, աշուղ-գուսանների մի հոյակապ շարք (Ջիվանի, Աշոտ, Շերամ, Շահեն, Հավասի և այլք): Նրանց երգերը «Հայաստան» և «հայ» բառերի անբաժան մասն են և մեր փառահեղ անցյալի վառ ապացույցը: Եւ այսօր էլ կան երգեր՝ ծնված պատերազմի բովում և դրանից հետո: Այդ երգերը դարձել են ամեն հայի անբաժան մասը: Չկա մի հայ զավակ, որի համար կենաց-մահու նպատակ չլինեն «Պիտի գնանք» երգի բառերը: Դժվար թե լինի մի հայ, ով հայ լինելը չարտացոլի «...Արարատի գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ...» խոսքերի հետ: Հայ զավակն առաջնորդվում է այս խոսքերով: Դժվար է պատկերացնել մի Հունվարի 28, Մայիսի 9, Սեպտեմբերի 21 առանց «Հայեր միացեք», «Հպարտ գնացեք», երգերի: Թե ով է այս երգերի հեղինակը, քչերը գիտեն: Սակայն մի առիթով այս երգերի հեղինակն ասաց. «Միայն թե թող իմանան երգերը, հեղինակին իմանալ պետք չէ»: Այս համեստ անձնավորությունը մեզ հետ կողք կողքի ապրող Գուսան
Հայկազունն է: Լինելով ազատամարտիկ, զգալով ռազմահայրենասիրական երգի մեծ նշանակությունը պատերազմի դաշտում՝ նա ինքը ստեղծեց երգեր, որոնք դարձան անկախության և պատերազմի գործերում հաղթանակի կարևորագույն նախադրյալներից մեկը, որոնք ծնեցին այդքան անհրաժեշտ հաղթանակը, ապրեցրին հայ մարդուն և ապրելու ուժ են տալիս մինչ օրս:
Շարժման ժամանակ նա հրապարակավ հնչեցրեց «..Հայեր միացեք, միացեք հայեր, երգիրն է մեզ կանչում, օգնության հասնենք...» խոսքերը: Եւ այդ պահից «Հայեր միացեք» երգը դարձավ մեր ազգային օրհներգերից մեկը: Միայն մեծությունը կարող էր գրել «...Հողը արյունով են պահում իմացեք...»՝ «Հպարտ գնացեք» երգը նվիրելով իր զինակից-ընկեր Դուշման Վարդանին: Միայն մեծությունը կարող էր գրել «...Հասար օգնության քո ժողովրդին, Մոնթե Մելքոնյան, մեր սիրտ ու հոգի...»՝ «Մոնթե Մելքոնյան» երգը նվիրելով հերոս Մոնթեին: Հենց Գուսան Հայկազունը, գիտակցելով Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու անհրաժեշտությունը, այդ օրերին գրեց «Արի Զորավար» երգը՝ նշելով «...Ճիշտ ժամանակն է, արի Զորավար, քեզ են սպասում քաջեր անհամար...» խոսքերը: Չկա հայոց մեկ տոն, խնջույք, հավաքույթ, որ չխոսվի հայրենիքի մասին. դե էլ ի՞նչ հայրենիք առանց այս երգերի: Ամենուր և ամեն օր հնչում են այս երգերը, թե ինչ ձևով, ինչպիսի կատարմամբ, դա այլ հարց է: Փաստ է, որ հնչում են, իսկ դա նշանակում է, որ վայելում են մեծ ժողովրդականույուն: Իսկ ժողովրդականություն վայելող ստեղծագործության հեղինակին բնավ պետք չէ երևալ, գովազդվել: Ահա, թե ինչու այդքան քիչ է երևում Գուսան Հայկազունը: Եւ կա մեկ խոշորագույն օրենք. արվեստագետի լավագույն գնահատականը իր արվեստի սիրված լինելն է: Իսկ Գուսանի երգերը մեր առօրյայի, կենցաղի, կյանքի, փառավոր անցյալի, ոչ այդքան լուսավոր ներկայի և ապագայի մի մասն են: Եւ, երբ դրանք դադարեն գոյություն ունենալ, գոյություն չի ունենա նաև մեր հայրենիքը: Իսկ այդ օրը,համոզված եմ, երբեք չի գա, քանզի մենք ունենք հայրենիքը պահող այսպիսի երգեր:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող,արվեստաբան Գեղամ Ասատրյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets