ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.02.2014

Իրենց նման անտեսակ են սարքում մի խումբ երիտասարդների

Նորից կիրակի, նորից շաբաթը ծանրութեթև անելու օր. նորից Աստծուն հայելու օր` Աստծուն, որ երկնքում է, երկրի վրա ու մեր մեջ...մենք ապրեցի՞նք Աստծու պատկերին և նմանությանն արժանի, պահեցի՞նք նրա պատգամները, թե մոռանալով մեր մարդ տեսակը` նորից դարձանք կուսակցական առնետներ` պատրաստ ինչ-որ շպրտված պատառի համար միմյանց կոկորդ պատռելու, մոռանալով մեր մարդ տեսակը` սկսեցինք հայհոյել մեր եղբորը, մեր քրոջը...դարձանք ողորմելի, ինքնահավան...Սա՞ է հայի տեսակը, թե որոշ տականքներ պատվերների ու կոպեկների համար դարձել են նման անտեսակ. ու անտեսակ են սարքում մի խումբ երիտասարդների` դարձնելով մամոնայապաշտ, փողամեռ, կարիերիստ, որ ամբողջ խմբերգով միաբերան երկրպագեն իրենց դատարկ առաջնորդներին, փուչիկ ղեկավարներին: Խեղճ Սևակ, հիմա եմ հասկանում, թե ինչու նամակներից մեկում մի օր հիասթափված արձագանքեց. «Մեր արյունը վաղուց է մածուն դարձել` էն էլ խանութների անսեր-անյուղ մածունը...». այս գաճաճների պատճառով, որոնք վիթխարի ազգը ուզում են իրենց գաճաճությանը բերել...Աղոթում եմ, որ Աստված պահի իր ազգին, վերականգնի կորցրած որակները, որ այս գաճաճները հայի վիթխարի տեսակի ստվերում չերևան...

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets