ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.02.2014

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Նրանց անունները գրվել են մեր պատմության հերոսական էջերում, նրանք հավերժի ճամփորդներ են, արժանի մեր ու եկող սերունդների մշտարթուն ուշադրությանն ու մեծարանքին: 
Արթուր Կարապետյան: Ծնվել է Երևանում, ավարտել Շենգավիթի Մուրացանի անվ.դպրոցն ու սովորում էր Ժողտնտեսության ինստիտուտում /այժմ` ԵՊՏՀ/: 4-րդ կուրսի ուսանողն առանց վարանելու, կամավոր զինվորագրվեց Արցախի ազատագրության համար մղվող պայքարին: 1988-ի երկրաշարժից հետո հասավ Գյումրի, միացավ փրկարարներին, ապա նորից` Արցախ: Մասնակցել է Շահումյանի, Գյուլիստանի, Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին: Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերն էր, նրա տեղակալն ու զինվորական գծով հրամանատար: Ընկավ Գետաշենի համար մղվող մարտերում, «Օղակ» գործողության ժամանակ` 1991թ.-ի ապրիլի 30-ին: Հունիսի 19-ին կդառնար 24 տարեկան, իսկ ինստիտուտն ավարտելուն մնացել էր ընդամենը մեկ ամիս:: Արիության և խիզախության համար պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, բոլորովին վերջերս` ԵՊՏՀ-ի «Ոսկե մեդալով», «Երկրապահ» ԿՄ պատվավոր անդամ է: 1992թ.-ին Շենգավիթ վարչական շրջանի Եղ. Թադևոսյան նրբանցքի հարակից պուրակում դրվեց նրա հուշարձանը /քանդակագործ`Ռ. Բալայան/, մեկ տարի հետո նրա անունով անվանակոչվեց նաև պուրակը: Համալսարանի լսարաններից և դպրոցի դասասենյակներից մեկը նույնպես անվանակոչվել են Արթուր Կարապետյանի անունով:






Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets