ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.02.2014

«Հույզերի հեղեղ» գրքից

Լուսինե Աղաջանյան
Դու ուզում ես, որ ես սիրեմ, բայց ես վախենում եմ սիրել,
Սիրուց փակած աչքերի մեջ կրակներս մութ տեղ պահել,
Բաց աչքով էլ վախենում եմ այրել հույսդ ապագայի,
Ես ձեռքերը կրա՛կն ընկած` թե՛ բաց, թե՛ փակ իմ աչքերի…

Վախենում եմ երկիր բերել երազներիս երկինքն ազատ,
Ինչքա՞ն ծալեմ` տեղավորվի, այս մի կտոր արևի տակ,
Ամաչում եմ թողնել այնտեղ` հրեշտակի խիստ հայացքին,
Տեղ չեմ գտնում հուլո՜ւնք, հուլո՜ւնք իմ հավաքած երազներին…

Վախենում եմ այնքան, մինչև բուրմունքն է քո մոտիկ դողում,
Ու մարում են երազներս փակ կոպերիս ետնաբեմում,
Երա՜զ, երկի՜նք ցած է բերում, լցնում սիրտս` քո համբույրը,
Վախս սուս-փուս հեռանում է, իջնում բեմի վարագույրը…

1 комментарий:

  1. Շնորհակալ եմ շատ գեղեցիկ ու սիրուն բանաստեղծության համար

    ОтветитьУдалить

Blogger Widgets