ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.03.2014

Քեսապցիների կոչը աշխահի համայն հայությանը

Լաթաքիայում գտնվող իմ քեսապցի ընկերներն ասացին, որ այս նամակը երեկ հոգևոր առաջնորդների կողմից է գրվել, և այն կարելի է տարածել, իբր կոչ բոլոր քեսապցիների անունից ուղղված աշխարհի հայությանը:
Նյութը վերցված է ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ֆեիսբուքյան էջից:

Քեսապցիների կոչը աշխահի համայն հայությանը Մարտի 21-ին, 2014, Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը դաժան հարձակման ենթարկվեց Ալ - Քաիդայի ծայրահեղականների եւ Ալ Nusra ճակատի կողմից, որոնք իրենց օրհնությունը եւ լիակատար ռազմական եւ թիկունքային աջակցությունը ստացել էին Թուրքիայի կառավարության կողմից:
Մինչ լույսը բացվելը մենք արթնացանք սարսափի մեջ հրթիռների տարափից որոնք ընկնում էին քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել էին մեր քաղաքի սահմանները: Հրթիռներ էին արձակվում Թուրքիայից ոչնչացնելու համար գեղեցիկ Քեսապը եւ նշելու Հայոց ցեղասպանության 100 – ամյակը: Քեսապի հերոսները պաշտպանում էին քաղաքը իրենց պարզ որսորդական հրացաններով մինչև որ ավելի շատ ուժեր միացան նրանց Սիրիայի կառավարության կողմից, որոնք եկել էին ետ մղելու այդ սարսափելի հարձակումը մեր քաղաքի վրա: Եթե Քեսապսիները չտեղեկացվեին, որ պետք է լքեն իրենց տները այդ հերոսների կողմից , աշխարհը պետք է լուռ ականատեսը դառնար մեկ այլ հերթական ցեղասպանության, իսկ ԶԼՄ – ները կտարածեին կեղծիքի եւս մեկ տարբերակ: Քեսապը միշտ եղել է հազարավոր հայերի տունը դարեր շարունակ: Քեսապը առաջին անգամ հոգեվարքի մեջ հայտնվեց 1909թ. ողբերգության ժամանակ, երբ հազարավոր թուրքական ամբոխը հարձակվեց նրա վրա, որի արդյունքում այն թալանվեց, տները այրվեցին և 161 հայ սպանվեց դաժան հարձակման հետևանքով: 1915 - ի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական զորքերը մտան Քեսապ եւ սկսեցին արտաքսել հայերին և սպանել գրեթե 5000 քեսապցի հայերի: Թուրքերի ձեռքով իրականացված Հայոց ցեղասպանությունը խլեց մեկ ու կես միլիոն հայերի կյանքը: Ավելի շատ հայեր են զոհվում եւ կարող են զոհվել Սիրիայում, եթե ոչինչ չարվի: Արաբները Սիրիայում պատսպարել են մեզ , ապա, հոգ տարել մեր մասին, օգնել մեզ ոտքի կանգնել և գոյատևել մահվան և ոչնչացման սարսափելի հիշողությունները հաղթահարելով, եւ մենք պետք է հավերժ երախտապարտ լինենք նրանց: Այդ ժամանակից ի վեր մենք ապրել ենք հաշտ ու խաղաղ այլադավների հետ, ինչպես մի հսկայական ընտանիք, մի տուն, որը կոչվում է Սիրիա .

Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ,ցավոք, թուրքական կառավարությունը համարձակություն ունեցավ հարձակվել հայերի վրա եւս մեկ անգամ, անտեսելով հայ դատը: Այս գործողությամբ Թուրքիան հրաժարվում է կրկին անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը թուրքերի ձեռքով է կատարվել, եւ նա այսօր աջակցում է, որ ավելի շատ հայեր սպանվեն Սիրիայում: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք որպես հարեւաններ նրանց հետ եւ ցանկանում ենք շարունակել ապրել որպես հարեւաններ: Թուրքական կառավարությունն է, որ աջակցում եւ նպաստում է քեսաբցիների սպանություններին, աջակցելով ահաբեկիչներին, որի դեմ է ուղղված մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք ետ ստանալ մեր քաղաքը, կամ այն, ինչ մնացել է դրանից, քքանի որ կան շատ տեսանյութեր YouTube-ում , որոնք ցույց են տալիս, թե ինչպես են այդ ծայրահեղականները ոչնչացնում, եւ այրում մեր գեղեցիկ քաղաքը: Ողջ Սիրիան գիտի, որ, որտեղ էլ այդ ծայրահեղականները հայտնվում են այնտեղ սփռում են միայն մահ եւ կործանում իրենց ետևից:
Մեր տները վերցվել են մեզնից, և դարեր շարունակ մեր ժառանգությունը ոչնչացվել է: Սա կոչ է ուղղված բոլոր հայերին: Սա կոչ է ուղղված ողջ մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանը եւ նրա կառավարությունը պատերազմի հանցագործներ են: Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է նրանից, թե դուք ինչ կանեք, որ մենք չմեռնենք: Մեզ բռնի հանել են մեր տներից: Մենք ոչինչ չունենք բացի մեր հագուստից, որը կրում ենք: Եթե մենք մնայինք, որ հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա անպայման արդեն մահացած կլինեինք: Մեզանից շատերը չեն կարողացել փախչելով նույնիսկ անձնագիր և փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք, խնդրեք, դիմեք ձեր կառավարություններին և ՄԱԿ-ին կամ որեւէ այլ մարմնի և խնդրեք միջամտություն, նրանց կողմից, ովքեր կարծում եք մեզ կարող են օգնել: Այն ամենը ինչ մենք ուզում ենք, այն է, որ ուզում ենք ապրել: Եթե Դուք անտեսեք սա, սա ապա մենք բոլորս սարսափելի մահով կսպանվենք ահաբեկիչների կողմից մորթվելով սառնարյուն կերպով այնպես , ինչպես շատ հայեր Հալեպում, Yacoubiyeh ում , Ghenemiyeh ում եւ ամբողջ Սիրիայի տարածքում:
Նրանք, ում դու անվանում եք ապստամբներ, ծայրահեղականներ են, որոնք եկել են Սիրիա ջիհադի, որոնք բաղկացած են բազմաթիվ ազգություններից, աֆղանցիներ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եւ այլն: Քեսապցիները եւ ողջ Սիրիան տեսաւ նրանց, թե ինչպես նրանք հարձակվեցին եւ սպանեցին ժողովրդին: Լրատվամիջոցները չեն կարող թաքցնել ճշմարտությունը ընդմիշտ: Դուք չեք կարող կառավարել մարդկանց կյանքը ընդմիշտ: Նրանք, ովքեր կոչվում են ապստամբներ, թիրախավորում եւ հարձակվում են քաղաքացիների վրա: Խնդրում ենք արթնանալ:
Չեք՞ կարծում, որ բավարար անմեղ արյուն է թափվել: Չեք՞ կարծում, որ բավարար կործանում և ոչնչացում է տեղի ունեցել: Մենք բոլորս ապրում էինք խաղաղ եւ երջանիկ ընդամենը երեք տարի առաջ: Սա ոչ թե հեղափոխություն է, սա պատերազմ է: Իսկ Սիրիայի բանակը այժմ Քեսապում պայքարում է, որպեսզի երաշխավորի հայերի անվտանգ վերադաձը դեպի իրենց տներ:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets