ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.03.2014

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արամ Քաթանյան

Արամ Գրիգորի Քաթանյան (ծնվել է 1926 թվականի մարտի 10-ին Երևանում - 1998), հայ սովետական դիրիժոր։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1976)։

1951-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Կ․ Ս․ Սարաջևի դասարանը)։ Նույն թվականից՝ Սվերդլովսկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ 1958-ից՝ Երևանի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1964 - 70-ին և 1974 - 82-ին՝ գլխավոր դիրիժոր։ 1970 - 73-ին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար։ Քաթանյանի ղեկավարությամբ Երևանում (առաջին անգամ ՍՍՀՄ-ում) իրականացվել են Ի․ Ստրավինսկու «էդիպ արքա» օպերա-օրատորիայի (1963), Լ. Բեռնստայնի «Վեստսայդյան պատմություն» երաժշտական դրամայի (1963), Զ․ Կ․ Մենոտտիի «Հյուպատոսը» (1966), Վ․ Բելլինիի «Նորմա» (1975) օպերաների, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների և բալետների, այդ թվում՝ Ա․ Խաչատրյանի «Սպարտակ» (1961), է․ Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (1966), Գ․ Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968), Ա․ Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969) բեմադրությունը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets