ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.03.2014

ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՅԲՈՒԲԵՆ

Այսօր Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը հիմնված է զանազան պատմական աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստերի վրա եւ նվիրված է գրչության պատմությանը եւ ընդհանուր առմամբ հայ գրչությանը:
«Բավական ծավալուն աշխատանք է կատարվել, որը դժվար է գնահատել: Բայց եթե ֆիլմը նախատեսված է կրթական նպատակների համար, ապա նախքան ֆիլմի զանգվածային ցուցադրությունը հարկավոր է ուղղել որոշ պատմական անճշտություններ, որոնք կարող են մոլորության տանել պատմության ոլորտից հեռու մարդկանց, ինչի հետեւանքով որոշ տեսություններ կարող են ընկալվել որպես ապացուցված փաստ»,- ֆիլմի մասին իր կարծիքն է հայտնել ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը:
Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի խոսքով, մոտ ժամանակներս ԱՄՆ-ում ծրագրվում է իրականացնել ֆիլմի անգլերեն հնչյունավորումը: «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը Հայաստանի մասին գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմերի շարքում երրորդն է` նկարահանված «Իկար» ՓԲԸ-ում: Առաջին երկու ֆիլմերը` «Տիգրան Մեծը» եւ «Նեմրութը» նույնպիսի հաջողություն են ունեցել:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets