ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.03.2014

Կաքավաձորի Մանուկը

Մոսկվայում աստղագետների միջազգային համաժողովի ժամանակ անզգուշաբար սայթաքում և վայր է ընկնում Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը, ով այդ ժամանակ ղեկավարում էր նաև Աստղագետների համաշխարհային միությունը։ Մեծ գիտնականի ողնաշարը վնասվում ՝է։ Շտապ տեղափոխում են հիվանդանոց։ Կրեմլյան հանրահայտ բժիշկները մասնագիտական կոնսուլիումից հետո հրաժարվում են վիրահատել։ Հայաստանի Կոմկուսի Կենտկումում խառնվում են իրար, ելքեր են որոնում։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը միանշանակ խորհուրդ է տալիս՝ Վիկտոր Համբարձումյանին պատգարակով անմիջապես բերեք Հայաստան, նրան բուժելու է Թալինի Կաքավաձորի սնխչի Մանուկը։ Դեմիրճյանը շատ անգամ էր իր հարազատների ու ծանոթների համար Երևան հրավիրել Կաքավաձորի հանրահայտ սնխչի Կրկոյի նույնքան հանրահայտ որդուն՝ սնխչի Մանուկ Գրիգորյանին։ 
Երևանի օդանավակայանից գիտնականին պատգարակով տեղափոխում են Բյուրական։ Կարեն Դեմիրճյանի կարգադրությամբ մի քանի կենտկոմական շտապ հասնում են Կաքավաձոր գյուղ՝ Կրկոյի Մանուկի տուն։ Մանուկը նախ հարցնում է, թե ինչ է եղել։ Համառոտ նկարագրում են իրավիճակը։ Թեև հուզված կենտկոմականները շտապեցնում են սնխչուն, բայց Մանուկը շատ հանգիստ վերցնում է երկու աման, մեկի մեջ լցնում է կտավատի ձեթ, մյուսի մեջ ՝ արջի յուղ, մի քիչ էլ՝ բամբակ և պաշտոնյաների ու բժիշկների զարմացական հայացքների ուղեկցությամբ տեղավորվում մեքենայում։ 
Բյուրականում պարզապես իրարանցում էր, հանրահայտ բժիշկները շրջապատել էին անշարժ պառկած ու հուսահատված գիտնականի մահճակալը։ Մանուկը կտավատի ձեթով մշակում է ողնաշարը և քսում արջի յուղը։ Դժվար չէր կադալ բժիշկների մի քիչ հեգնական հայացքները՝ Էս գյուղացի սնխչին ինչ պիտի անի...Անցնում է լարված ու սպասողական հինգ–վեց րոպեն։ Մանուկը զգուշորեն շոշափում է ողնաշարը և հանգիստ շարժումով դուրս եկած ողը աննկատ գցում տեղը։ Հետո երկու–երեք քայլ հեռանում է և գիտնականին խնդրում՝ Ընկեր Համբարձումյան, դե հիմա վեր կաց ու արի ինձ մոտ։ Գիտնականին մի պահ թվաց, թե սխալ լսեց ու հարցական նայեց ժպտացող սնխչուն։ Մանուկը կրկնեց խնդրանքը։ Գիտնականը մի պահ սթափվեց ու ինքնուրույն նստեց անկողնում։ Հույսի մի ժպիտ ողողեց նրա դեմքը,հետո հանգիստ վեր կացավ ու ...քայլեց մինչև հրաշագործ Մանուկը։ Բժիշկներից մի երկուսը այդ պահին չհավատացին իրեց տեսածին։ 
–Դուք այստեղ այլևս անելիք չունեք, և ես ձեզ կուղեկցեմ մինչև բակը,– թևանցուկ անելով Մանուկին՝ բժիշկներին մինչև բակ ուղեկցեց Վիկտոր Համբարձումյանը։
---------------------------------------------
Ֆրանսիայում համաշխարհային կապիտալի արքաներից մեկի՝ հայազգի Գալուստ Գյուլբենկյանի գլխավոր հաշվապահը ծանր ապրումների մեջ էր՝ ուսագլուխը տեղից դուրս էր եկել և վնասվել։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս վիրահատել։ Տանում են տարբեր երկրներ. նույն արդյունքը։ Սփյուռքահայերից մեկը խորհուրդ է տալիս տանել Հայաստան։ Լսել էին Թալինի Կաքավաձորի Մանուկի իրական հրաշքների մասին։ Գյուլբենկյանի գլխավոր հաշվապահին բերում են Հայաստան։ 1960–ականների սկզբներին, այն էլ այդպիսի արտասահմանցին, հենց այնպես չէր կարող հասնել լեռնային հեռավոր Կաքավաձոր։ Կագեբեի աշխատողներն ու գործակալները լցվում են գյուղը՝ հանկարծ մի անախորժ բան չպատահի կամ մի ավելորդ խոսք չասվի Սովետի ու կուսակցության հասցեին։
Ցավից գալարվող հաղթանդամ հայուհին աղերսանքով Մանուկին է նայում՝ մտքում երկմտելով.«Եվրոպական հայտնի բժիշկները չկարողացան, ինչ պիտի անի գյուղական այս սնխչին, հո հրաշագործ չէ՞»։ Հիվանդը չէր կարող ձեռքը վերև բարձրացնել։ Վնասված ուսագլուխը մի փոքր տնտղելուց հետո Մանուկը մի այնպիսի անակնկալ շարժում արեց, որ հիվանդը չհասցրեց նույնիսկ մի կարգին տնքալ կամ գոռալ։ Վնասված ձեռքը մի վայրկյանում հայտնվեց գլխավերևում։ Ապշահար կինը վնասված ձեռքով ակամա օդում պարային շարժումներ արեց, և ուրախության արցունքների միջից ճչաց՝ «Եվրոպայում չկարողացան, բայց իմ հայրենիքում բուժեցին...»։
Հետո Գյուլբենկյանի գլխավոր հաշվապահը պայուսակից հանեց մի կապոց դոլար և դրեց Մանուկի սեղանին։ Դոլարի կապոցը միանգամից շփոթեցրեց կագեբեի աշխատողներին, նրանք անհանգիստ հայացքներով հետևում էին իրավիճակի զարգացմանը։ Մանուկը դոլարի կապոցը հանգիստ վերցրեց ու ետ դրեց կնոջ պայուսակը։ Չեկիստները հանգիստ շունչ քաշեցին՝ կապիտալիստական երկրի քաղաքացու արգելված վալյուտան Սովետի քաղաքացի Մանուկը չվերցրեց։ Կինը մտածեց, որ տվածը քիչ է, նույն գումարը նորից դրեց սեղանին՝ դրան ավելացնելով իր վրայի չափազանց առատ ոսկեղենն ու ադամանդները։ Մանուկը այդ բոլորը հանգիստ հավաքեց ու նորից լցրեց կնոջ պայուսակը։
–Մեր երկրում բուժումը ձրի է,– ժպտալով ասաց Մանուկն ու որսաց կագեբեի աշխատողների գոհունակ հայացքները։
–Լավ, բա դուք ի՞նչ եք ուզում,–հուզված ու անորոշ հարցրեց կինը։
–Ես ուզում եմ, որ դու ճաշակես իմ կնոջ նոր թխած լավաշն ու իմ քաշած մեղրը,–հայրենակցի աչքերին նայելով՝ ժպտաց Մանուկը։
Տաք լավաշն ու մեղրը վայելելիս՝ հիվանդն արդեն մոռացել էր ցավը ու այդ ձեռքով բրդուճ անել էր սովորում։
Հաջորդ օրը կագեբեի աշխատողները Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանին ընդամենը զեկուցեցին՝ «Կաքավաձորի Մանուկը իր երեք բառով մեր երկրի հեղինակության համար շատ ավելին արեց, քան մեր ամբողջ ագիտացիան...»։
-------------------------------------------
Սովետի տարիներին ՀԱՄԽ–ի պատասխանատու աշխատողներից Հովսեփ Փիլոյանը ընկերների հետ Հնդկաստանում էր։ Պաշտոնական հանդիպումից հետո որոշում են լինել ծովափում։ Թարգմանչի միջոցով հաճելի զրույց է սկսվում հնդիկների հետ։ Հնդիկները հետաքրքրվում են, թե որտեղից են իրենց նոր ծանոթները։
–Հայ ենք, Հայաստանից ենք,– հպարտանում է Հովսեփ Փիլոյանը։
Հնդիկները իրար են նայում՝ հիշելու Հայաստանի տեղը։ Հանկարծ նրանցից մեկը , գյուտ արածի նման, բացականչում է՝«Հա՜, իմացա, Մանուկի երկիրն է»։
–Մանուկն ո՞վ է,–հարցական իրար նայեցին Հովսեփն ու ընկերները և փորձեցին հիշել Մանուկ անունով հանրահայտ հայ գիտնականի, արվեստագետի կամ էլ պետական գործչի։
–Մանուկը Հայաստանցի է, շատ հայտնի սնխչի։ Մի քանի տարի առաջ մեր հարազատին բերեցինք Հայաստան, հրաշքով փրկեց,– ասաց հնդիկը և տարակուսանքով հայերին նայեց։–Իսկ ինչ է, դուք նրա մասին չե՞ք լսել։
Հովսեփը ուրախության և հպարտության արցունքների միջից փորձում էր բացատրել, որ ինքը սնխչի Մանուկի մոտ բարեկամն է։ Հետո մի առանձնակի հպարտությամբ սկսում է նայել հավաքված հնդիկներին ճիշտ այնպիսի հայացքով, ինչպես «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Մուրադն էր նայում կովը կթող Արուսին ու հիացողներին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets