ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.03.2014

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Մենք ապրում ենք բազմագույն աշխարհում: Ողջ երկնակամարով մեկ կամարաձև տարածված ծիածանի գույները գեղեցիկ տեսարան են ստեղծում: Մեր հեռուստացույցի էկրանների վրա երևացող պատկերները լի են գույներով: Նույնիսկ Արեգակի և էլեկտրական լամպերի լույսերն իրենց մեջ պարունակում են ծիածանի բոլոր գույների խառնուրդը: Իսկ ինչպե՞ս ենք մենք տեսնում այդ գույները:
Լույսը տարածվում է այնպես, ինչպես լճակի մակերևույթին տարածվում են ալիքները, երբ լճակի մեջ քար ենք նետում: Տարբեր գույների լույսերի ալիքների երկարությունը տարբեր է: Ալիքի ամենամեծ երկարությունն ունի կարմիր լույսը, իսկ ամենափոքրը՝ մանուշակագույնը: Հենց այդ պատճառով, կախված ալիքի երկարությունից, մենք տեսնում ենք այս կամ այն գույնը՝ չնայած դրանում մեծ դեր է խաղում նաև մեր ուղեղի կառուցվածքը: Առայժմ դեռևս հայտնի չէ, թե ինչպե՞ս է մեզ հաջողվում տեսնել տարբեր գույների բոլոր նրբերանգները:
Սպիտակ և գունավոր լույս
Արեգակի լույսը մեզ թվում է սպիտակ, սակայն իրականում այն պարունակում է ծիածանի բոլոր գույները: Գույների այդ հավաքածուն անվանում են սպեկտր: Մեր աչքերը գույների այդ խառնուրդն ընկալում են որպես սպիտակ լույս:
Տարբեր գույների լույսի ճառագայթներ ստանալու համար գրպանի լապտերի սպիտակ լույսի առջև շարենք պլաստմասսայե գունավոր, թափանցիկ լուսազտիչ թիթեղիկներ: Կարմիր լուսազտիչը կտա կարմիր լույսի ճառագայթ, իսկ կանաչ լուսազտիչը՝ կանաչ: Եթե սպիտակ թղթի թերթիկը լուսավորենք կարմիր և կանաչ ճառագայթներով, ապա թղթի այն մասում, որտեղ այդ ճառագայթները ծածկում են իրար, կերևա դեղին բիծ: Ցանկացած գույն ստանալու համար բավական է ունենալ ընդամենը 3 հիմնական գույները՝ կարմիրը, կանաչը և կապույտը, ու դրանք խառնել տարբեր հարաբերակցությամբ:
Գիտնականներն այս 3 հիմնական գույներն անվանում են առաջնային կամ նախնական: Գունավոր պատկերներ ստանալու համար հեռուստատեսությունն օգտագործում է միայն այս 3 գույները:
Ներկեր և թանաք
Ներկերը և թանաքները խառնելիս այնպիսի գույներ չեն ստացվում, ինչպիսիք ստացվում են լույսի բազմագույն ճառագայթների խառնուրդից: Ներկերը խառնելիս որոշ գույներ կորչում են: Սենյակի պատերին քսած ներկը կլանում է սպիտակ լույսը կազմող գույների մեծ մասը: Այդ պատճառով, երբ մենք նայում ենք, օրինակ, երկնագույն պատերին, տեսնում ենք միայն սպեկտրի երկնագույն մասի գույները, որոնք անդրադառնում են պատերից: Իսկ սպեկտրի կարմիր մասի գույները ներկը կլանում է:
Տպող սարքում գույների մեծ մասն ստացվում է, երբ իրար ենք խառնում 3 հիմնական գույների թանաքները՝ ֆուքսինը (կապտակարմրավուն), դեղինը և ցիանը (կանաչաերկնագույն):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets