ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.03.2014

ՀԵԾԱՆՎՈՎ ԴԵՊԻ ՄՇԱԿՈՒՅԹ

Հաշվի առնելով ՀՀ-ում հեծանվային սպորտի ոչ լիարժեք զարգացած լինելու փաստը,
պատմամշակութային արժեքների ճանաչելիության ցածր մակարդակը, էկոլոգիական տեսանկյունից օդի աղտոտվածության հանգամանքը և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ վարելու բացակայությունը` «ԼոգոՍ» Երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնել է իրականացնել «Հեծանվով դեպի մշակույթ» ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հեծանվային ակումբ, որի գործունեության շրջանակներում հեծանվային արշավների միջոցով երիտասարդները կծանոթանան տեղի, հետագայում նաև ՀՀ, Արցախի և Ջավախքի պատմամշակութային վայրերին և արժեքներին, ինչն էլ իր հերթին կնպաստի նրանց շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը և շրջակա միջավայրի պահպանմանը, մասնավորապես օդի աղտոտվածության նվազմանը: Սա եզակի հնարավորություն է հեծանվային մշակույթը մտցնելու հայ երիտասարդների կյանք, ինչպես նաև ծանոթացնելու երիտասարդին հայ մշակույթին` առանց ֆինանսական ներդրումներ կատարելու: Առաջիկայում նախատեսվում է անցկացնել մամլո ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի մանրամասները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets