ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.03.2014

Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի մասին

ՀԱՎԵՐԺ ՉԱՐԵՆՑ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԻ, 
ՀՈՒՅԶԻ, ԾԻԾԱՂԻ, ՎՇՏԻ ԵՎ... ԼՌՈՒԹՅԱՆ 
Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի մասին

Չարենց: Եղիշե Սողոմոնյան էր անունը: Տեղ մը ճամփուն վրա մեկ կողմ դրավ Սողոմոնյանը և իր աճող ինքնության վրա զետեղեց Չարենց ընտրյալ անունը: Ի՞նչ կնշանակե: Չար՝ ձևով մը կնշանակե խռովարար և ոչ անպայման «գեշ»: «Ենց»-ը պատկանելություն կցուցնե: Խռովքի մարդը: Ասիկա ոչ մասնագիտական բանասիրություն է և ենթադրություն, որ թերևս զուրկ է իմաստե: Բայց և այնպես, մենք վստահաբար կրնանք բան մը իմանալ անձին մասին՝ իրեն համար ընտրած անունին ծանոթանալ:
Չարենցեն պահանջվեցավ, որ շարունակե բանաստեղծություն գրել՝ այդ բանաստեղծություններուն մեջ միաժամանակ ներմուծելով պատշաճ քաղաքականություն: Ադ կըներ արդեն, երբ իրեն հանդիպեցա Մոսկվային մեջ 1935-ին մայիսի վերջը կամ հունիսի սկիզբը:
Մոսկվայի մեջ ինթուրիսթի առաջնորդուհին ըսավ.
_ Թերևս կփափագիք հանդիպել Չարենցին:
Հաջորդ օրը զիս առաջնորդեց մետրոպոլ պանդոկը, Չարենցին սենյակը: Քսանյոթ տարեկան էի: Հրապարակված մեկ գիրք ունեի միայն: Ինթուրիսթի առջնորդուհին թակեց դուռը, որ անմիջապես, գրեթե ուժգնորեն բացվեցավ: Ու ես տեսա կարճահասակ մարդ մը՝ շատ խոշոր, կեռ քիթով, որ իմ վրաս խելագարի տպավորություն ձգեց՝ բառին լավագույն իմաստով: Կեռևեփեր ինքնիրմով, մարդկությամբ, բանաստեղծությամբ, տագնապով, հիշատակներով, ձախորդությամբ, զայրույթով, կսկիծով, և, վերջապես, ամեն-ամեն ինչով, որուն մարդ էակը ծանոթ է, ապրած է, և , սակայն, այս կամ այն ձևով հաջողած է պահել իր հակակշռին տակ: Կատաղի աչքեր ուներ, աչքեր, որոնք, սակայն, ջերմ էին ու հաճելի... տարօրինակ հակասություն իր նկարագիրի մյուս գիծերուն հետ: Կարծես միաժամանակ երկու տարբեր անձնավորություն ըլլար: Տակավին այդ երկու նկարագիրները կարծես պատահականորեն ճյուղավորված ըլլային տարբեր ուղիներով: Իր մեծությունն ու այլազանությունը զինք կմղեին դեպի խելագարություն և կանխահաս մահ՝ անձնասպանությամբ: Կարևոր չէ, թե իր մահը ի՞նչ ձև պիտի առներ իրականության մեջ: Ինձմե մոտավորապես 10 տարի մեծ էր, այսինքն՝ երևի 37 տարեկան, բայց ան իմ ճանչցած մարդերեն որևէ մեկեն ավելի արագ կընթանար: 
Սիրեցի Չարենցը, որովհետև այնքան կենսունակ էր, և խորապես մտահոգվեցա իրեն համար, որովհետև ամեն վայրկյան այնքան մոտ կթվար մահվան, խելագարության: Եվ սակայն, աշխարհիկ մեծ իմաստություն մը ուներ: Կարծես ուրախ էր այն իրողության համար, որ ինք և ես կրնայինք իրարու հետ խոսիլ մեր սեփական լեզվով: Հայեր էինք... իսկ աշխարհը տարբեր բան էր: Աշխարհ կրնար մերը ըլլալ, բայց չէր...
Խոսեցանք ու խնդացինք, այդպես ընելով՝ իրարու հաղորդեցինք, թե մենք հայեր ենք, եղբայրներ, օտարներ, բարեկամներ և ապա՝ գրողներ, հայ գրողներ: Եղիշե Չարենցը Մոսկվայի մեջ 1935-ի մայիսին կամ հունիսին, երջանիկ, բայց ինձի համար եղերական հայ մը, մարդ մը, բանաստեղծ մը, հայրենասեր մը, քաղաքագետ մըն էր: Զինք նկատեցի աշխարհի մեծագույն մարդոցմեն մեկը: Այդ կարծիքը կպահեմ տակավին: Մեր տղան հավերժ Չարենցն է, հայկական արևի, հույզի, ծիծաղի, վիշտի, և, վերջապես, լռության: Շատ բախտավոր զգացի իրեն հանդիպած ըլլալուս համար: Ինչ փույթ, թե արագորեն դեմ հանդիման կնետեր ինքզինքը իր սիրեցյալ արևին:
Իզուր, խենթ ու խելառ էր, բայց շատ մը աշխարհիկ բանաստեղծներ այդպես եղած են ու են:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets