ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Ծոփք


Մեծ Հայքի Ծոփքնահանգի քարտեզը
(Ծոփք–Կոմմագենեի
թագավորություն)
Ծոփք (Հունարեն՝ Sophene), Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Բարձր Հայք, հարավից՝ Աղձնիք, արևելքից՝ Տուրուբերան նահանգներին, արևմուտքից՝ Փոքր Հայքին։ Արածանի գետով բաժանվում էր երկու մասի. հարավայինը կոչվում էր Մեծ Ծոփք, հյուսիսայինը՝ Փոքր Ծոփք։ Ծոփքի գավառներն էին՝ Խորձյանը, Ծոփքը, Անձիտը, Դեգիքը, Գավրեքը։
Մթա II հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա I–ի արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության և ապաստան տվել խեթացի դժգոհ տարրերին։ Մթա XIII–IX դդ պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Մթա IXդ վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով Ուրարտու թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Մթա IVդ սկզբից Ծոփքը եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքը ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն մթա IIIդ կեսին Ծոփքը Սելևկյան պետությանմիջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Մթա IIIդ վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։
Մթա 94-ին Տիգրան Բ Մեծը տապալել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին։ VII–IX դդ Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և ձեռքից ձեռք անցել։ IX դ Ծոփքի արևելյան գավառները անցել են հայ Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 1555–ին և 1639–ին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքած պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հոծ հայությունը բնաջնջվել է 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկված բեկորները տարագրվել են զանազան երկրներ։

Խորձեան, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում։

Հաշտեանք, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգում։
Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Խորձյան, արևելքից՝ Տարոն, արևմուտքից՝ Պաղնատուն և Բալահովիտ գավառներին, հարավից ձգվում էր մինչև Հայկական Տավրոսլեռնաշղթան և Կղեսուրի լեռնանցքը։ Ընդգրկում էր Արևմտյան Տիգրիսի հյուսիս-արևելյան ակունքների շրջանը, ինչպես նաև Արածանիի միջին հոսանքի ու նրա Գինեկ վտակի հովիտները։ Վաղ միջնադարում Հաշտեանքի բնակավայրերից հիշատակվում են Հանդիսյանքը, Ոլորը (այժմ՝ Օլոր), Շտյան կամ Ողինը (այժմ՝ Օղնուտ), Մուշեղան (Մուշեղամարդ), Գիրեհը (Կրեհ), Ալվարը։
Հաշտեանքը եղել է հայ Արշակունիների սեպուհների ժառանգական տիրույթը։ V-VI դդ. բյուզանդական տիրապետության ներքո այն կազմել է Սատրապական Հայք վարչամիավորման հինգ սատրապություններից (նախարարություններ) մեկը։ Հաշտեանքի սատրապն իշխել է ժառանգական իրավունքով, ունեցել սեփական ռազմական ուժեր, ինքնուրույն վարչություն ևն։ Բյուզանդիան չի միջամտել նրա ներքին գործերին։ 479-ին, Սատրապական Հայքի ապստամբությունը ճնշելուց հետո, Զենոն կայսրը Հաշտեանքի իշխանին ևս զրկել է ժառանգաբար կառավարելու իրավունքից։ Հուստինիանոս I կայսրը 536-ի հրովարտակով վերացրել է Հաշտեանքի ներքին ինքնավարությունը, Սատրապական Հայքը վերածել բյուզանդական Չորրորդ Հայք նահանգի՝ Մարտիրոսուպոլիս կենտրոնով։ Բյուզանդական և պարսկական տիրապետությունների սահմանագծին գտնվող Կթառիճ բերդաքաղաքը (նույնանում է այժմյան Ճապաղջուր ավանին) վերածվել է զորակայանի։ VII-րդ դարի կեսին Հաշտեանքն ազատագրվել և միացվել է առժամանակ անկախացած Հայաստանին։ VIII-IX դդ. տիրել են արաբական զավթիչները։ IX-րդ դարի վերջից այն մտել է Բագրատունիների թագավորության մեջ։ XI-րդ դարի կեսից Հաշտեանքին տիրել են բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, XVI-րդ դարի՝ օսմանյան թուրքերը։ Հաշտեանքի (համապատասխանում էր Բիթլիսի նահանգի Ճապաղջուր գավառակին) հայերը գրեթե լիովին բնաջնջվել են 1915-ին, Մեծ Եղեռնի ժամանակ։

Պաղնատուն (նաև՝ Պաղնա գավառ, Խոզան), գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում, Արածանու Պաղին վտակի ավազանում։ Այստեղ է գտնվել Արղանա-Մադեն քաղաքը։
Կոչվել է իր գլխավոր բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հարավից սահմանակից էր Բալահովիտ, արևելքից՝ Հաշտյանք, հյուսիս-արևելքից՝ Խորձյան, հյուսիս-արևմուտքից՝ Մնձուր (Մուզուր), արևմուտքից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։
Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Պաղնատունն անցել է Բյուզանդական կայսրությանը (մտել է Ներքին Հայք կուսակալության մեջ՝ որպես ինքնավար իշխանություն)։ VII - IXդդ․ անցել է մերթ բյուզանդական, մերթ արաբական նվաճողների ձեռքը։ IX - XIդդ․ մնացել է Բյուզանդիային, 1071-ից տիրել են սելջուկյան թուրքերը։ Այնուհետև ենթարկվել է զանազան վաչկատուն ցեղերի ավերածություններին։ XIXդ․ վերջից մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառակի (կազա) մեջ։
Պաղնատան հայ բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

Բալահովիտ, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում։

Մեծ Ծոփք (ինչպես և Չմշկածագ), գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում։ Անվան ամենահին հիշատակությունը գտնվում է Ասորեստանի բևեռագիր արձանագրությունների մեջ Սուպանի ձևով։ Հունական մատենագրության մեջ հայտնի է «Սոֆենա» ձևով։ Գավառը բաժանվել է երկու գավառակի՝ Մեծ Ծոփք և Ծոփք Շահյա։ Գավառի տարածքում գտնվել են Չմշկածագ, Մեծկերտ և Բնաբեղ բերդերը։

Անձիտ, գավառ Ծոփքի հայկական թագավորության, ապա Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգում։
Գտնվում էր Արածանի գետի ստորին հոսանքում, հարավային ափին։ Ընդգրկում էր Խարբերդի դաշտի մեծ մասը։
Ասուրա-բաբելական աղբյուրներում հիշատակվում է Էնզիտու ձևով։ Անձիտով էր անցնում Տիգրիսի հովտով ձգվող Պարսից Արքայական ճանապարհը։ Անձիտում էին գտնվում Անձիտ, Խարբերդ, Էլեգիա բերդերը, Հռանդեա վայրը, որտեղ 62-ին հայ-պարթևական միացյալ ուժերը հաղթեցին հռոմեացիներին։ Գավառում հայտնի էր Անձտեաք նախարարական տոհմը։ Մեծ Հայքի թագավորության 387-ի բաժանումից հետո Անձիտը դարձավ Բյուզանդիային ենթակա հինգ սատրապություններից մեկը՝ Անզետենե անունով։

Դեգիք, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում։

Գավրէք, գավառ Մեծ Հայքի Ծոփք նահանգի կազմում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets