ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Աղձնիք



 Աղձնիքը, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։

Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, մոտ 18 000 կմ2 տարածությամբ և ուներ 10 գավառ։
Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղ-Տուն (Քաղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնոձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։
Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղ-Տուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։

Վաղ միջնադար
Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը (Անգեղ-Տուն, Նփրկերտ, Աղձն) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայքից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյաններիավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Մեծ Հայքի 591-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։
Արաբական տիրապետության շրջան
Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։

Նփրկերտ (Նփռետ), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։
Տարածվում էր Քաղրիդ գետի միջին և ստորին հոսանքի վրա ընկած շրջաններում։ Հարավում, հավանաբար, ընդգրկել էր Տիգրիս գետից հարավ ընկած որոշ շրջաններ։ Նփրկերտը տաք և չոր կլիմայով, անտառազուրկ, հարթավայրային գավառ է։ Հյուսիսային մասն ունի լեռնային ռելիեֆ՝ ձգվում են Իլիջայի ոչ բարձր լեռները։ Նփրկերիտի պատմական վայրերից են՝ Տիգրանակերտ քաղաքը Թուխ գետակը և Կլեսուր լեռնանցքը։
Գավառը կարևոր նշանակություն է ունեցել Տիգրան Բ Մեծի օրոք(մ.թ.ա. առաջին դար), երբ այնտեղ հիմնադրվում է Տիգրանակերտ մայրաքաղաքը։896-ին Թուխ գետի ափին, Կլեսուր լեռնանցքի ամրությունների մոտ տեղի է ունեցել ճակատամարտ հայկական և Հյուսիսային Միջագետքի ամիրայի զորքերի միջև։ Տասնվեցերորդ դարից Նփրկերտը մտնում է Դիարբեքրի վիլայեթի մեջ՝ կազմելով առանձին(Միաֆարկինի) սանջակ։ Հետագայում այն համապատասխանում էր Բշերիկի(Սիլվանի) գավառին։

Աղձն (Արձն, Արզն), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի հարավ-արևելյան մասում, Տիգրիս գետից հյուսիս։ Ուներ ավելի քան 3500 կմ2 տարածություն։ Անտիկ աղբյուրներում հիշատակվում է Arzanenae ձևով։ Եղիշե պատմիչն Աղձնը հիշում է Արզնարզյուն, իսկ Թովմա Արծրունին՝ «Արզն Աղձնյաց» անուններով։ Աղձնը Բիթլիսի լեռնանցքով (Ձորապահակ) անցնող ճանապարհով կապվում էր Մեծ Հայքի կենտրոնական նահանգի՝ Այրարատի հետ։ Գավառը եղել է Աղձնիքի բդեշխության կենտրոնը։

Անգեղտուն (Քաղ), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։


Կեթիկ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։

Հիշատակվում է «Աշխարացոյց»-ում։ Տեղադրությունն անորոշ է։ Ըստ Հ. Հյուբշմանի, Կեթիկը գտնվել է ներկայիս Շիրվանի շրջանում, Մադենի գետահովիտում։ Ս.Երեմյանի կարծիքով, Կեթիկը արևելքից սահմանակից է Մոկք, հարավից` Կորճայք նահանգներին, արևմուտքից` Աղձնիքի Աղձն (Արզան), հյուսիսից` Երխեթք (Հերխեթք) գավառներին։

Տատիկ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։

Ազնվաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Վանաձորի տարածաշրջանում, Վանաձոր քաղաքից 4 կմ հեռավորության վրա։ Ազնվաձոր է վերանվանվել 1991թ.-ին։
Գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են, կան նաև անտառներ։

Երխեթք (Սերխեթք), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, տարածվում էր Բիթլիս գետի ստորին հոսանքի շրջանում՝ Աղձն գավառից անմիջապես արևելք։ Գտնվում էր Աղձնիքի դաշտային մասում։ Հազվադեպ է հիշատակվում պատմագիրների և աշխարհագիրների կողմից։ Գավառի հիշատակելի բնակավայրերից է Սղերթ (Սերխեթ) բնակավայրը, որը հնում ճանապարհային կայան էր հանդիսանում։

Գզեխ, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։
Տարածվում էր Բաղեշ գետի վերին հովտում։ Ասուրա-բաբելական արձանագրություններում հիշվում է Gilzanu ձևով։ Ունեցել է ռազմական կարևոր նշանակություն։
Կենտրոնն էր Գզեխ ավանը։ Գավառի հյուսիսային սահմանագլխում էր Զորապահակ լեռնանցքը։ Գզեխով էր անցնում Հայկական լեռնաշխարհից դեպի Միջագետք տանող ձանապարհը։

Սալնաձոր, գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։

Սանասունք (ինչպես նաև՝ Սանասուն, Սանասունք կամ Սասուն), գավառ Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում։
Սասուն գավառի տարածքի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։ Արևելքում սահմանակից էր Խութին, որը հնում կազմում էր Սասունի բաղկացուցիչ մասը։ Սասունը խիստ լեռնային գավառ է, կլիմայական պայմանները խիստ են։
Ըստ ավանդության անունը ստացել է Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդու՝ Սանասարի անունից, որը իր եղբոր հետ սպանելով հորը փախչել է այստեղ, կառուցել է բերդ՝ իր շուրջն ամեն կողմից հավաքելով բազմաթիվ բնակիչներ։ Սասունը տարածվում էր Հայկական Տավրոս լեռների վրա, այդ պատճառով էլ հայ պատմագիրները նրա բնակիչներին երբեմն անվանում են ոչ թե սասունցիներ, այլ «բնակիչք Տորոս լեռին»։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets