ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Կորճայք


Կորճայք, Մեծ Հայքի վեցերորդ նահանգը, Արևելյան Խաբուր և Մեծ Զավ գետերի վերին հոսանքների շրջանում։ Արևելքից ձգվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան, արևմուտքից՝ Տիգրիս գետը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին(Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս–արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից՝ Մոկք և Վասպուրական, արևելքից՝ Նոր Շիրական(Պարսկահայք) նահանգներին։ Ըստ VII դ հայկական «Աշխարհացույց»–ի, Կորճայքը բաղկացած էր 11 գավառից։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։ Արտաշես Ա–ի օրոք(մթա 189-160) հայկական հողերի վերամիավորումից հետո Կորճայքը մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժամանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»։ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387թ բաժանումից հետո Կորճայքը անջատվել է՝ դառնալով նրանց միջև կռվախնձոր։ V-VI դդ Սասանյան Իրանը Կորճայքը միացրել է Ադիաբենե–Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ։ Սակայն այդ վարչա–քաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կորճայքի և կենտրոնական Հայաստանի ազգային միասնությանը, տնտեսական և մշակութային սերտ կապերին, մանավանդ, որ Կորճայքը կրոնա–եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո։ Այդ դարերում հայերի կողքին Կորճայքում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ։ Արաբական տիրապետության ժամանակ Կորճայքի զգալի մասը մտել է Զազիրա կուսակալության մեջ։ IXդ. Տմորիքսի հյուսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, Մտնում են Վասպուրականի Արծրունյաց իշխանության կազմում։ Սելջուկյան նվաճումների ժամանակ Կորճայքի հարավային շրջաններում գերիշխող են դառնում քրդական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրություներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ։ Այլ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկապուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չունեն բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Կորճայքը մտնում է Վանի փաշայության՝ Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորճայքը հիմնականում դարձավ քրդաբնակ։

Կորդուք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։ Հայոց հարավային սահմանագավառը։
Հյուսիսում Արևելյան Տիգրիս գետով բաժանված էր Մոկք նահանգից և գրավում էր Արևելյան Տիգրիս ու Խաբուր-սու (Տիգրիսի ձախակողմյան վտակ) գետերի միջև ընկած լեռնային շրջանները։ Տիգրիս, Ջերմ և Արևելյան Խաբուր գետերի միջև։ Արևմուտքից սահմանակից էր Հայոց Միջագետքին, հյուսիս-արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից Մոկս նահանգներին, արևելքից՝ Կորճայքի Տմորիք գավառին, հարավից՝ Ադիաբենեին (Ասորեստան)։ Հունահռոմեական պատմիչները Կորդուքի բնակավայրերից հիշատակում են Փինակա (այժմ՝ Փինիկ գյուղ), Սարիսա և Սիդալագա բերդաքաղաքները։ «Աշխարհացոյցը» հիշում է Կորդուքի Թման ավանը (Հռիփսիմեանց պատմության մեջ՝ Թմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբերեն՝ Թամանոն, այժմ՝ Թմնին գյուղ)։
Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ Ադիաբենեյում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։ Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝Կադմոսի անունով)։
Ասորեստանի թագավոր Թիգլատպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077թթ.) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին՝ ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ՝ բաբխեցիներ (լեռնականներ)։
Մ.թ.ա. 401թ. 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)` Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից։ Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ։ Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» (Քսենոփոն)։
Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ (մ.թ.ա. IIդ.-մ.թ. IVդ.) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը։
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I-IVդդ.) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ։ 640թ. Կորդուքը գրավել են արաբները։ Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (XIդ.) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ։
XVI դարում ընկնելով թուրքական տիրապետության տակ՝ Կորդուքը մտցվել է Դիարբեքիրի նահանգի Ջազիրա-Բոհտան հուքյումեթի մեջ, սակայն օսմանյան գերիշխանությունն այնտեղ եղել է անվանական (սուլթանությունը քրդերին հնազանդեցրել է միայն 1840-ական թվականների վերջին)։ 1868թ. մտել է Դիարբեքիր նահանգի Բոհտան գավառի մեջ։ 1878 թվականին Կորդուքի հյուսիսարևմտյան հատվածը՝ Արվահը կամ Դեհը, անցավ նորաստեղծ Բիթլիս վիլայեթին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մեծաթիվ հայեր էին բնակվում Կորդուքի Դարաբան, Դեհ (Տըհ), Դերգոլ, Դերիմ, Դերշըմըշ, Թիլ (Թելուկ), Կոտմուս (Կոտմոս), Հարգոլ, Մլյանց, Շերնակ (Շրնախ), Պարիս, Սևադի, Փինիկ, Ֆնդըք ավաններում և գյուղերում։
1915թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի և ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորդուքը հիմնականում դարձել է քրդաբնակ։ Մինչև 1980-ական թվականները Կորդուքի որոշ շրջաններում դեռ հանդիպում էին սակավաթիվ, գերազանցապես՝ քրդախոս հայեր։

Կորդիք վերին, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Կորդիք միջին, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Կորդիք ներքին, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Այտվանք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Այգասք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Մոթողանք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Որսիրանք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Կարթունիք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Փոքր Աղբակ, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

Ճահուկ, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում։

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets