ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Մոկք


Մոկք, նահանգ Մեծ Հաքում համանուն կենտրոնով։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի, արևմուտքից՝ Աղձնիքին, հարավից՝ Կորճայքին։ Մոկքը ուներ հետևյալ գավառները. Իշայր, Մյուս Իշայր, Իշոց, Առվենից ձոր, Միջա, Մոկք Առանձնակ, Արգաստովիտ և Ջերմաձոր։ Մ.թ.ա. IXդ. Մոկքի տարածքն ընդգրկվել է Ուրարտու պետության, մ.թ.ա. VIդ. սկզբից՝ ԵրվանդունիԵրվանդունիների թագավորության կազմի մեջ։ Մովսես Խորենացու հավատմամբ, Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Մոկքում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես ՀայաստանՀայաստանի հարավային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցել է պաշպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։ 451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է Հայով առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 8-րդ դարի սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ 9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին։ 10-րդ դարի 2–րդ կեսին Բյուզանդիան ջանում թր իր ազդեցության տակ գցել Մոկքը, որպեսզի դյուրացնի Վասպուրականի նվաճումը։ Վասպուրականի թագավորության անկումից հետո թեև Մոկքը միացվեց Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ 16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915–ին տեղահանվեցին և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։

Իշայր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Մյուս Իշայր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Իշոց գավառ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Առուենից ձոր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Միջա (հետագայում՝ Մամռտանք), գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։
Գտնվում է Ջերմ գետի (Արևելյան Տիգրիս) Կեցան վտակի ստորին հոսանքի շրջանում։ Համապատասխանում է հետագա Բիթլիսի նահանգի Մամրտանք գավառակին։ Կենտրոնն էր Միջա ավանը (այժմ` գյուղ), որը, ըստ Շապուհ Բագրատունու, ուներ բերդ։

Մոկք Առանձնակ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Արքայից գավառ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Արգաստովիտ, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։

Ջերմաձոր, գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում։ Գավառի կենտրոնն էր Շատախ ավանը:
Գտնվում է Ջերմ(Արևելյան Տիգրիս) գետի ձորահովտում։ Մակերևույթը լեռնային է, անտառապատ ու ջրառատ։ Թովմա Արծրունին այստեղ հիշատակում է Զռայլ(Զըռղայլ, զռել) ամուր բերդը։
Զռայլ բերդում առժամանակ ապաստանել է Վարդան Մամիկոնյանը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets