ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Պարսկահայք


Նոր Շիրական կամ Պարսկահայք, նահանգ Մեծ Հայքում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության օրով կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։ Մեծ Հայքի 385–ի բաժանումից և Նոր Շիրականը Սասանյան Պարսկաստանին միացվելուց հետո, այդ տարածքը կոչվել է Պարսկահայք։ Նոր Շիրականը կազմված էր 9 գավառից. Այլի (Կուռիճան), Մարի, Թրաբի, Արիսի, Առնա, Տամբեր, Ղարեհավան, Զարևանդ և Հեր։

Այլի (Կուռիճան), գավառ Մեծ Հայքի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգի կազմում։

Մարի, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգի կազմում։

Թրաբի, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգի կազմում։
Թրաբի գավառը գտնվում է Կապուտան լճից արևմուտք, Թրաբի (Թերգևեռ) գետի ավազանում։ Հյուսիսից սահմանակից էր Կուրիճան, հարավից` Մարի, արևմուտքից` Կարթունիք գավառներին, արևելքից` Կապուտան լճին։
Թրաբին Հայաստանի առաջին բաժանմամբ (387թ.) զավթել է Պարսկաստանը։ IX-XIդդ. մտել է Վասպուրականի Արծրունյաց տիրույթների մեջ։ Նշանավոր էին Թրաբիի Որմի` Ուրմիա (1926-80թթ.` Ռեզայե) և Նախճավան քաղաքները։

Արիսի (Ովէա), գավառ Մեծ Հայքի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգի կազմում։

Առնա (նաև՝ Ըռնա), գավառ Մեծ Հայքի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգում։

Տամբեր կամ Տամբեթ (Տամբէր, Տամբէթ), գավառ Մեծ Հայքի Պարսկահայք (Նոր Շիրական) նահանգի կազմում։

Զարեհավան, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ-Կարին-Տրապիզոն ճանապարհի մոտ։
Զարեհավանը գտնվում էր Դիադինից ոչ հեռու, Արածանի գետի ակունքի շրջանում, նրա աջ ափին, Բագավանի (Ուչքիլիսե) մոտ, Թավրիզ—Կարին—Տրապիզոն քարավանային բանուկ ճանապարհի վրա: Նպատ լեռան հյուսիսային ստորոտում։ Նրա մոտակայքում էր գտնվում նաև Անգղ բերդը։ Մի այլ Զարեհավան էլ գտնվում էր նույն Այրարատյան աշխարհի Բասեն գավառում: Այս վերջինս նույնպես հելլենիստական քաղաք էր, և անունը կապված էր Արտաշես թագավորի հոր՝ Զարեհի անվան հետ։
Առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ Զարեհավանը 4-րդ դարում եղել է նշանավոր քաղաք։ Այստեղ հայերից բացի բնակվում էին հազարավոր հրեաներ, որոնց տեղափոխել էր Տիգրան Բ Մեծը։ Սակայն նույն դարի 60-ական թթվականին պարսկական զորքերը, Մեծ Հայքի մի շարք այլ քաղաքների հետ միասին, ավերեցին Զարեհավանը։ Դրանից հետո քաղաքը վերածվել է մի սովորական գյուղի։
Զարեհավանը սերտորեն առնչվում է 450—451թթ. Վարդանանց պատերազմի հետ։ Սասանյան լծի դեմ ելած ապստամբներն այստեղ Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ կոտորել են պարսիկ մոգերին, որոնք փորձում էին կանգնեցնել զրադաշտական ատրուշաններ։ Այնուհետև հիշատակվում է 650-ական թվականներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ կապված։ Այդ մասին եղած բավական ընդարձակ վկայության մեջ Սեբեոսը հաղորդում է, որ արաբները, նեղվելով բյուզանդացիների կողմից, խուսափեցին վերջիններիս հետ ճակատամարտի բռնվելուց, «ելին յանկարծակի և գնացին անցին զգետովն, և չոգան ամրացան ի Զարեհաւանի»։ Իսկ այդ հիշատակությունից ակնհայտ է դառնում, որ Զարեհավանն ամրացված բնակավայր է եղել։
Հետագա դարերում Զարեհավանը չի հիշատակվում, բայց իբրև հայաբնակ ոչ խոշոր գյուղ գոյություն ուներ մինչև XIX դարը, իսկ այդ հարյուրամյակի երկրորդ կեսին այն արդեն ամայի էր, և բնակիչները գաղթել էին զանազան կողմեր։ Զարեհավանն այժմ ավերակ է։

Զարևանդ (Զարուանդ, Զարավանդ), գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, տարածքով համապատասխանում էր ներկայիս Սալմաստի և Դիլմանի շրջաններին (Ուրմիա լճից հյուսիս-արևմուտք)։ Գավառի պատմական վայրերից է Սալմաստ քաղաքը, որը հիշատակվում է դեռևս Փավստոս Բուզանդի մոտ։

Հեր, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Կապուտան (Ուրմիա լիճ) լճից հյուսիս-արևմուտք։
Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր Պարսկահայքի Զարավանդ, հարավից՝ Զարեհավան, արևմուտքից՝ Վասպուրականի Անձախի ձոր և Աղանդ ռոտ, արևելքից՝ Մարանդ, հարավ-արևելքից՝ Գաբիթյան գավառներին։ Կենտրոնը՝ Հեր։ Համապատասխանել է հետագայի Խոյ գավառին։
Ենթադրվում է, որ Հերը շնորհվել է Խորխոռունիների տոհմաճյուղ Մաղխազունիներին, Արշակունիների ժամանակաշրջանում հարևան Զարավանդ գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ Մարզպանական Հայաստանում Պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Միջին դարերում Հեր և Զարավանդ գավառները հիմնականում հիշատակվում են միասին՝ Ռոտկանց անունով։ 870-ական թթ. Հերը մտել է Վասպուրականի իշխանության, 885-ից հետո՝ Աշոտ Ա Բագրատունու տիրույթների մեջ։ Այնուհետև Հերն ընկել է օտար նվաճողների տիրապետության տակ, սակայն պահպանվել է հոծ հայ բնակչությունը։ 1403-ին Հերով (Խոյով) անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին Հայաստանի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են հայեր։ Սեֆյան Իրանի կազմում Հերի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827-ին ռուսական զորքն առժամանակ գրավել է Խոյի գավառի մեծ մասը։ 1828-29-ին գավառի հիմնական բնակիչների՝ հայերի մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է 1918-ի թուրքական հարձակման ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խոյում մնացած մոտ 500 տուն հայերը բնակվում էին քաղաքի պարիսպներից դուրս, Մահլա արվարձանում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets