ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Վասպուրական


Վասպուրական՝ նահանգ Մեծ Հայքում։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Ընդգրկում էր 35 գավառ։
Մթա IX դարից Վասպուրականի տարածքը մտել է Ուրարտու պետության մեջ, ունեցել է զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Մթա VI դարից Վասպուրականի ամբողջ տարածքը մտել է Երվանդունի, մթա II դարից մինչև մթ IV դարի վերջը՝ Արտաշեսյան, ապա Արշակունի հայկական թագավորությունների կազմի մեջ։ VIIդ Վասպուրականը դարձել է արաբաբյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ Արաբական խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակվել են դաժան հաշվեհարդարի։ Ստեղծված ծանր պայմաններում Վասպուրականի նախարարական տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ 774-775–ին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատերազմել են Արաբական խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ։ Չնայած պարտությանը և ծանր կորուստներին, Վասպուրականի իշխանությունը պահպանել է գոյությունը։ Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ IX դ կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել նահանգի հայկական զորքից։ Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ Այդ ժամանակաշրջանում Վասպուրական հասկացությունը տարածվել է միայն Վանա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։ XVIդ դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639-ին Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված հաշտությամբ Վասպուրականի մեծ մասը բռնատիրել է Թուրքիան։ XVI-XIXդդ Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրքական բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնակալության հարուցած խոչընդոտներին, Վասպուրականում զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և առևտուրը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան։

Ռշտունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Տարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջանում, նրա մեջ էին մտնում նաև Աղթամար ու Արտեր կղզիները։
Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկա վանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։

Տոսպ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Տարածվում էր Վան քաղաքի շրջակայքում՝ համապատասխանելով ուրարտական Բիայնա երկրի կենտրոնական շրջանին։
Ուներ արգավանդ հողեր, որոնք ոռոգվում էին ուրարտական արքա Մենուա Ա-ի կողմից կառուցված ջրանցքով (հայկական ավանդությունները ջրանցքի կառուցումը վերագրում են Շամիրամին)։ Գավառի պատմական վայրերից են՝ Վան քաղաքը, Առեստ ավանը, Վարագա վանքը։

Բոգունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Արճիշակովիտ (Արճիշահովիտ), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Կուղանովիտ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Աղիովիտը, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի ծայր արևելքում, Վանա լճի հյուսիսային ափին։
Աղիովիտն ընկած էր Աղի գետի հովտում (որից և ստացել է իր անվանումը), տարածվելով մինչև Նեխ Մասիք լեռը և Աղի լեռնանցքը՝ արևմուտքում, Ծաղկանց լեռները՝ հյուսիսում, Առեստ գետի արևմտյան ջրբաժանը՝ արևելքում և Վանա լիճը՝ հարավում։ Գավառի անունով Վանա լիճը երբեմն կոչվել է նաև «Աղի լիճ», իսկ գավառի Արճեշ քաղաքի անունով՝ երբեմն «Արճեշի ծով»։
Վասպուրականի Առբերանի և Ծոփաց Հաշտեանք գավառների հետ միասին հանձված էր Արշակունյաց արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալված, ինչի հետևանքով գավառը կոչվել է նաև «Սեպուհական»կամ «Վասպուրական»։ Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա։

Ինչպես վկայում է Պատմահայրը՝
Հայոց թագաւորէ Արտաւազդ որդի Տիգրանայ։ Սա ժառանգեցուցանէ զեղբայրս իւր և զքորս ի գաւառս Աղւոյ ովտի և Առբերանւոյ, թողլով ի նոսա զմասն արքունի որ ի շէնսն այնց գաւառաց, հանդերձ առաձին մտից և ռոճկաց, ըստ օրինակի ազգականացն որ ի կողմանս Հաշտենից. որպէս զի լինել նոցա պատուականագոյն և առաւել թագաւորազն քան զայն Արշակունիս. միայն օրինադրէ ոչ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի։
— Պատմութիւն Հայոց (էջ 137) 
Եւ եկեալ առ նա (Արտաշեսի որդի Տիրանը - Ծ.Հ.) կանխագոյն իւրոյ ազգին Արշակունեաց, որ էին ի կողմանս Հաշտենից՝ ասեն. «Ընդարձակե՛ա մեզ զժառանգութիւնս, զի նեղ է. քանզի բազմացաք հոյժ»։ Եւ նա հրամայէ ոմանց ի նոցանէ երթալ ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ։ Իսկ սոցա առաւել ևս բողոք կալեալ առ արքայի, թե առաւելագոյն նեղ է մեզ՝ ոչ ինչ ունկնդիր լինի Տիրան, այլ հաստատեալ վճիռ՝ ոչ այլ ժառանգութիւն տալ նոցա, բայց զոր ունէինն՝ հաւասար տրոհել յինքեանս։ Զոր բաժանեալ ըստ մարդաթուի, գտաւ պակաս ժառանգութիւն բնակողացն Հաշտենից. վասն որոյ բազումք ի նոցանէ եկին ի գաւառն Աղիովտի և Առբերանւոյ։
— Պատմութիւն Հայոց (էջ 193) 
Քանզի սովորութիւն էր՝ արքայի միայն բնակել յԱյրարատ և միոյ որդւոյ նորա, զոր փոխանորդ թագաւորի պահէին, և այլոց Արշակունեաց բնակել ի գաւառս Հաշտենից և Աղիովտի և Առբերանւոյ, հանդերձ ռոճկաւք և մտիւք յարքունուստ։
— Պատմութիւն Հայոց (էջ 282-283) 
Գավառում էր գտնվում արքունի քաղաք Զարիշատը, որտեղ թաղվեց Արշակ Բ թագավորի կողմից սպանված Գնել Արշակունին և որն ավերվեց ու գերեվարվեց Շապուհ II թագավորի զորքերի կողմից IV դարի 60-ական թթ։ Զարիշատ քաղաքն ի պատիվ Արտաշես Ա-ի հոր՝ Զարեհի, ստացել է «արքունի քաղաքի» իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովտի արևմտյան մասը ևս, որը ստացել է «Զարիշատ Աղիովտի» քաղաքային տարածքը։ Թովմա Մեծոփեցու օրոք Զարիշատը գյուղաքաղաք էր, որը հեղինակի հավաստմամբ գտնվում էր Քաջբերունյաց գավառում։ Պատմիչները Աղիովտում հիշատակում են Արճեշ գյուղը կամ քաղաքը, որի ավերակները այսօր լճի հայելու բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել, Երիկավը, Խառաբաստոյ գյուղը, Խառաբաստայ կամ Սուխարայ վանքը, Կերմանից գյուղը, Մեծոփավանքը, Ասպիսնակ կամ Վարախանից գյուղը, Ասպիսնակա վանքը և այլն։
Հայ պատմագրության մեջ ժամանակին տարածված էր այն տեսակետը, թե Աղիովիտ գավառը կիսված է եղել Տաւրուբերանի և Վասպուրականի միջև։ Սուրեն Երեմյանը, չունենալով «Աշխարհացույցի» բոլոր ձեռագրերի տարընթերցումները, գավառը բաժանում է երկու մասի, որի արևմտյան հատվածը որպես Աղիովիտ գավառ, հատկացնում է Տաւրուբերանին, իսկ արևելյան հատվածը՝ որպես Աղիովիտ գավառ, Վասպուրականին։ Նրա կարծիքով, ըստ երևույթին սկզբում գոյություն է ունեցել մեկ Աղիովիտ գավառ, որը հետագայում վաճառաշահ Զարիշատ քաղաքի բարձրանալու հետևանքով, որը ստացել էր «արքունի քաղաքի» իրավունք, բաժանվում է երկու մասի, որոնցից արևմտյանը դառնում է Զարիշատի քաղաքային տարածք։
Վասպուրականը Աղիովիտ անունով գավառ չի ունեցել, հետևաբար անկախ ներքին բաժանվածությունից, Աղիովիտն ամբողջությամբ պատկանում է Տաւրուբերանին։ Այդ իրողությունը պարզորոշ երևում է նաև այն փաստից, որ Հայաստանի 591-ի երկրորդ բաժանման ժամանակ պարսկա-բյուզանդական սահմանագիծը անցնում էր ոչ թե իրականության մեջ գոյություն չունեցող երկու Աղիովիտների միջով, այլ Առեստի անմիջական հարևանությամբ, որով կարծես թե Վասպուրականի մի հատվածը ևս անցնում էր Բյուզանդիային։ Իրապես, վերջինս Վասպուրականում տարածքային ձեռքբերումներ չուներ, պարզապես Աղիովիտ գավառն ամբողջությամբ անցել էր կայսրությանը։
Աղիովիտն ավելի ուշ ժամանակներում ավելի շատ հայտնի էր «Արճիշոյ գավառ» կամ «Քաջբերունիք» անուններով։ XIX դ վերջին և XX դ սկզբին գավառի տարածքի հիմնական մասը համընկնում էր Օսմանյան կայսրության Վանի վիլայեթի Արճեշի գավառակի տարածքին։

Գառնի (Դառնի), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Տարածվում էր Առեստ գետի վերին ավազանում և Աբաղայի դաշտում։
Միջին դարերում Արբերանի գավառի հետ միասին կազմել է մեկ գավառ՝ Քաջբերունիք անունով։

Առբերանի, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Բուժունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Առնոյոտն, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Անձևացիք, Գավառ Վասպուրական նահանգի հարավ-արևմտյան մասում, Անձևացիների նախարարության ժառանգական սեփականությունը։
Տարածվում էր Արևելյան Տիգրիսի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ասուրա-բաբելական արձանագրություններում հիշատակվում է «Անզի» ձևով։
Մեծ Հայքի 387թ-ի բաժանման ժամանակ գավառն անցավ Սասանյան Պարսկաստանին, իսկ 7-րդ դարի կեսերին նվաճեցին արաբները։ 885թ-ին գավառը մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ երբ 908-ին ստեղծվեց Վասպուրականի թագավորությունը, գավառն ընդգրկվեց նրա կազմի մեջ` խաղալով ռազմաքաղաքական կարևոր դեր։ 990թ-ին Վասպուրականի թագավորությունը բաժանվեց Արծրունի երեք եղբայրների միջև, և նրա մասերից մեկը հանդիսացող Անձևացյաց գավառում թագավորեց Գուրգեն Արծրունին։ 1021թ-ին գավառը Վասպուրականի թագավորության հետ ընկավ Բյուզանդիայի գերիշխանության տակ։
Սկսած 4-րդ դարից` գավառն ուներ իր եպիսկոպոսությունը։ Այս գավառում է գործել Բարդուղիմեոս առաքյալը։ 10-րդ դարում գավառի եպիսկոպոսն էր Գրիգոր Նարեկացու հայրը` Խոսրով Անձևացին։
Անձևացյաց գավառում հայտնի էին Կանգավար (Կանգուար) և Նորաբերդ ամրոցները, Ալաման, Լեկ և Աղզի գյուղերը և ուրարտական Արուբանա ու հայոց Անահիտ աստվածուհիների կենտրոն Դարբնացքար կամ Ագռավաքար վայրը` Արևելյան Տիգրիսի ափին, որտեղ հետագայում հիմնվել է Հոգեաց վանքը։

Տրպատունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։ Տեղադրությունը ենթադրական է․ Սուրեն Երեմյանը զետեղում է Արևելյան Տիգրիսի (Ջերմ) Շահբուր վտակի հովտում։ Տրպատունիքը եղել է համանուն նախարարության ժառանգական տիրույթը։
Ըստ Զորանամակի, Տրպատունիք նախարարությունը հայկական բանակին տվել է 100 հեծյալ մարտիկ։
Եղիշե պատմիչը վկայում է, որ Տրպատունիքի զորաջոկատը մասնակցել է Վարդանանց պատերազմին՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ VI դ․ Տրպատունիքի տերերից Սեբեոսը հիշատակում է Թեոդորոսին և Սարգսին։ Հետագա աղբյուր ներում Տրպատունիքի մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Երվանդունիք (նաև՝ Հայոց ձոր), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետի ընդարձակ հովտում։
Վանա լճի հարավ–արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան։ Հիմնականում համապատասխանում է հին Երվանդունիք գավառին։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ–արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգավանդ։ Հարուստ է հատկապես հացահատիկով։
Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիները սկզբնապես մթա VI–IVդդ Երվանդունիքում և հարակից շրջաններում են ծավալել իրենց քաղաքական գործունեությունը։
Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։
Ըստ ավանդական պատմության, Հայոց ձորում է տեղի ունեցել հայոց նախնի Հայկի հաղթական ճակատամարտը աշշուրա–բաբելական աշխարհակալ Բելի դեմ։ Ճակատամարտի տեղում Հայկը կառուցել է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հայոց ձոր։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։ Մինչև 19 դ. վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին հատկապես 1896–ի հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915–ին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Արտազ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Եղել է Ամատունիների նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Տարածքով մոտավորապես համապատասխանում է ներկայիս Իրանի Մակու գավառին։ Ըստ Մովսես Խորենացու՝ նախապես կոչվել է Շավարշավան (Շավարշական) և մ.թ.ա. II դարի 1-ին կեսին Արտազ է անվանել Ալանանց երկրի Արտազ (Արդոզ, Արդոզական) գավառի անունով, երբ Արտաշես Ա-ն այնտեղ բնակեցրել է ալան գերիներով։
Արտազով է անցել Արտաշատ-Եկբատան ճանապարհը։ Արտազում տեղի են ունեցել հայ-պարսկական զինաբախումներ` Ավարայրի ճակատամարտը 451թ., Ներսեսհապատի ճակատամարտը 483թ.: VIII դարի 2-րդ կեսից Արտազը դարձել է Արծրունիների սեփականությունը, 885թ-ից մտել է Բագրատունիների, 908թ-ից` Վասպուրականի թագավորության մեջ։
XIII դարում ստեղծվել է Մակուի իշխանությունը։ XIV դարիի սկզբից Արտազը զավթել է Սեֆյան Պարսկաստանը, Արտազում հիշատակվում են Շավարշավան (այժմ` Մակու) գյուղաքաղաքը, նշանավոր ուխտատեղի Սուրբ Թադևոսվանքը, Եդինդ (Երինդ) գյուղը (ուր ընթացել են 484թ. Նվարսակի պայմանագրի նախնական բանակցությունները), դպրոցով ու գրչության կենտրոնով հռչակված Ծործորի վանքը։

Ակէ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Մեծ Աղբակ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Անձախի ձոր, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Թոռնավան (Թոռնաւան), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Ճուաշ-ռոտ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, գտնվում էր Ճուար-ռոտ (այժամ՝ Աղ-չայ) գետի ընդարձակ հովտում։
Տեղակայված է համանուն (այժմ՝ Աղ-չայ) գետի հովտում։
Հիշատակվում է Թովմա Արծրունու պատմության մեջ՝ Ճվաշ անունով։

Կրճունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Մեծնունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, Մարմետ գետի միջին ավազանում։
Միջին դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության (908-ից՝ թագավորություն) կազմի մեջ։ 902-ին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս՝ Մեծնունիքը մտել է առաջինի տիրույթների մեջ։ 1021թ. Վասպուրական պագավորության անկումից հետո՝ Մեծնունիքը ենթարկվել է սելրուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի գերիշխանությանը։ 1502-ից մտել է Սեֆյան Իրանիկազմի մեջ։

Պալունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Պալունիքը գտնվում է Արճիշակ և Վանա լճերի միջև, Մարմետ գետի միջին հոսանքի շրջանում։
Գավառը եղել է Պալունիների նախարարության տիրույթը։ Կենտրոնը Պղուանք ավանն է (հետագայում` գ. Պողանց)։ Հիշատակվում է միայն «Աշխարհացոյց»-ում։

Գուկանք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Աղանդ-ռոտ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Պարսպատունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Ենթադրվում է որ Արտաշես Ա-ը Փայտակարանի հետ Պարսպատունիքը միացրել է Մեծ Հայքին։ Արշակունիների ժամանակաշրջանում Պարսպատունիքը եղել է Մեծ Հայքի կազմում` ստանալով Մարդպետական անվանումը։
Հայաստանի 387 և 581թթ բաժանումից հետո Պարսպատունիքի մի մասը կցվել է Սասանյան Իրանին։ Բագրատունիների օրոք Պարսպատունիքի մի մասը ազատագրվել է մտել Հերի ամիրայության կազմի մեջ։ Բագրատունիների անկումից հետո Պարսպատունիքը զավթել են սելջուկյան թուրքերը, մոնղոլ-թաթարները, պարսիկները և այլ զանազան ցեղեր։ 1555թ պայմանագրի Պարսպատունիքի զգալի մասը անցել է Սեֆյան Պարսկաստանին։ Պարսպատունիքի տարածքը այժմ գտնվում է Ուրմիա լճի հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմում, ներկայիս Իրանի տարածքում է։ Այժմ Պարսպատունիքում ապրում են շատ հայեր։ Կենտրոնը Հեր (այժմ`Խոյ) քաղաքն էր։

Արտաշիսեան կամ Արտավանյան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։ Հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում։
Գավառը եղել է Արտաշիսյան կամ Արտավանյան ավանի տաճարական տիրույթը, համընկել է Արտամետ ավանի շրջակայքին։ Ենթադրվում է, որ Արտաշիսյանը ուրարտական ժամանակաշրջանում եղել է Թարիրախինիլի բնակավայրի տաճարական կալվածքը։

Բագան (հայտնի է նաև Մարանդ, Բաքան, Բաքրան անվանումներով), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Արաքս գետից հարավ։ Գողթն և Գաբեթեան գավառների միջև։ Հայոց թագավոր Տրդատ Ա-ն (62-80թթ.) գավառում կառուցել է տվել Բակուրակերտ ավանը (եղբոր` Մարաստանի թագավոր Բակուրի անունով), որը Պևտինգերյան քարտեզում նշված է որպես ՙՓիլադելֆիա՚: Գավառը նվիրաբերվել է այնտեղ կառուցված հեթանոսական տաճարին։ II-III դարերում Բագանը կոչվել է Մարանդ քաղաքի անունով։

Գաբեթեան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Գազրիկան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Տեղադրվում է Տարոնո գետի ակունքների շրջանում։ Կենտրոնն էր Գազրիկ ավանը։

Տայգրեան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։

Վարաժնունիք (Ծաղկոցաձոր), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում։
Վաղ Միջնադարում Վարաժնունիք գավառն անջատվել է Նիգ գավառից, որի մասն է կազմել Մազազ գավառի հետ միասին։
Նիգ, Մազազ, Վարաժնունիք գավառների սկզբնական տերերն են եղել Գնթունիները` Մեծ Հայքի թագավորության իշխանական նշանավոր տներից մեկը։ Հետագայում Նիգի մի մասն անցել է Վարաժնունիներին կամ Վարաժնունի իշխանական տանը, որոնց անունով էլ կազմավորվել է նոր գավառ` Վարաժնունիք։ Վերջիններիս հարևան էր Մազազ գավառը, որտեղ իր իշխանութիւնն էր պահպանում Գնթունիների իշխանական տան մի ճյուղը։

Գողթն, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, Արաքսի ձախ ափին։
Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ։ Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գրավել է 16-րդ գահը և տվել 500 հեծյալ։ Ունեցել է եպիսկոպոսություն։ IVդ Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում։ Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ և շերամապահությամբ։ Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով։ 641-ին Գողթնը գրավել են արաբները։ VIդ Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ։
VIIIդ Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ։ Xդ Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին Ատրպատականի Սաջյան ամիրաները։ 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը և դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ։ 990-ական թթ Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա։ XI դ կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո։ XVI դ սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ։ Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր Նախիջևանի խանության մեջ և բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելև, Չանանաբ։ Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ։ 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան։ 1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը։ XVIIIդ 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են Դավիթ Բեկին։ Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը։

Նախճավան (Նախճաւան, Նախիջևան), Մեծ Հայքի Վասպուրական նահանգի 34-րդ գավառը։ Պատկանել է Մարդապետունիներին, ապա՝ Արծրունիներին։
Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայոց ազգի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ։
Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։
Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ Նեշևի, Նեշուի, պարսիկները՝ Նախուա, Նախճեվան, Նաուշա, Նագշիջիհան։ Թուրքերը Նախիջևանը ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի։
Մովսես Խորենացին նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)։
Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ 5-րդ դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո, և այղ պատճառով էլ 7-րդ դարի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում։ 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ 705 թվականին Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets