ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Արցախ


Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն - սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում։ Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։
Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Արցախի Հանրապետությունից։
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»։
«Ղարաբաղ» անվանումը ծագում է թուրքերեն «կարա» (սև) և պարսկերեն «բաղ» բառերից, և նշանակում է «Սև այգի»։ Առաջին անգամ այս անվանաձևը հանդիպում է ուշ միջնադարյան վրացական և պարսկական աղբյուրներում։
Ըստ արևմտյան պատմաբանների, Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի (պրոտո-արմենների) միաձուլման արդյունքում։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189թ հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ Արցախ նահանգն ուներ 12 գավառ և Հայաստանի կազմի մեջ է մնացել մինչև մ.թ. 4-րդ դարավերջ։
387թ հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանը բաժանել են երկու մասի և նրանից անջատել ռազմավարական նշանակություն ունեցող ծայրագավառները։ Արցախը, Ուտիք նահանգի հետ միասին, միացվել է Կուր գետի ձախափնյակում գտնվող Աղվանք պետությանը։ Սակայն այն պահպանել է իր հայկական մշակութային և էթնիկ դիմագիծը։ 5-րդ դարասկզբին, հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցը բացել է Արցախի Ամարաս ավանում։ Արցախը մշակութային զգալի վերելք է ապրել Վաչագան Գ Բարեպաշտի թագավորության շրջանում (487-510), երբ բազմաթիվ եկեղեցիներ և դպրոցներ հիմնվել են Արցախում։
7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է հայ ապստամբների և արաբների միջև բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Ապստամբներից մեկը՝ Սահլ Սմբատյանը, Առանշահիկ տոհմից, 821 թվականին Խաչեն ամրոցում հիմնադրել է Խաչենի իշխանական տոհմը։ 1000 թվականին այս իշխանատոհմը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանի վերջին ինքնիշխան պետությունն էր։ Ինչպես սելջուկների իշխանությունից ազատագրված հայկական մյուս տարածքները, Արցախը մշակութային և տնտեսական ծաղկում է ապրել 13-րդ դարի սկզբին՝ Ջալալ Ա թագավորի օրոք (1214-1266)։ Վերջինս կառուցել է Գանձասարի վանքը, որն հետայնու կարևոր դեր է խաղացել Արցախի պատմության մեջ՝ որպես նրա հոգևոր-մշակութային կենտրոն և Արցախի լեռնային իշխողների միասնության խորհրդանիշ։
1387թ Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դարի վերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Այսուհանդերձ մինչև նորագույն ժամանակները Արցախը պահպանել է միատար հայ բնակչություն և այն շարունակել են կառավարել Խաչենի տան իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը։ Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որն թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը և ուներ միջազգայնորեն ճանաչված սուվերեն կարգավիճակ։
1805 թվականին Արցախը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813թ Գյուլիստանի պայմանագրով։ Թեև 1799թ հունիսի 2-ին Պավել Ա ցարի հրովարտակով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Արցախի մելիքների անկախությունը, նվաճելով այն վերջիններիս իսկ աջակցությամբ, ռուսները ճնշել են նրանց իշխանությունը՝ վերջ տալով Խաչենի տան հազարամյա տիրապետությանը։

Մյուս Հաբանդ կամ ուղղակի Հաբանդ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում, Կարկառ գետի աջափնյակից մինչև Դիզափայտի լեռները և Քիրսի լեռնաշղթայից մինչև Մուխանք դաշտի արևմտյան եզերքը։
Հաբանդի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս ԼՂՀ Մարտունու և Հադրութի շրջաններին։
Հաբանդի Ամարաս ավանի եկեղեցին և վանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Այնտեղ է ամփոփվել Գրիգորիսի (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) աճյունը, որի վրա 5-րդ դարում Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը կառուցել է Ս. Գրիգորիս մատուռը։ Նշանավոր էր Հաբանդի Գտիչ կամ Քթիշ բերդավանը (ներկայիս Հադրութի շրջանում)` համանուն և եպիսկոպոսանիստ վանքով։ Գտիչից ոչ հեռու (ներկայիս Տող և Տումի գյուղերի մոտ) գտնվող Գորոզ բերդավանի (հայտնի է 8-9-րդ դարերից) անունով հայ քերական-մեկնիչները (Համամ Արևելցի, Վարդան Արևելցի և ուր.) հաճախ կոչել են բովանդակ Հաբանդ, իսկ "Գորոզու բարբառ" ասելով՝ հասկացել առհասարակ Արցախի բարբառ։ Ուշ միջնադարում Հաբանդը վարչականորեն բաժանվել է Դիզակի (հարավային մասը) և Վարանդայի (հյուսիսային մասը) գավառների՝ համանուն մելիքություններով, որով մոռացվել է գավառի հնագույն անվանումը։

Շահումյանը Արցախի Հանրապետության ութ շրջաններից մեկն է, ընդգրկում է երկրի հյուսիսային և հյուսիս-արևմտյան մասը։
Շահումյանի շրջանը 1992-ին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքը անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։
Արցախի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանմամբ Շահումյանի շրջանը ընդգրկում է ազատագրված Վայկունիքի շրջանը։ Այսպիսով Շահումյանի շրջանը փաստացի կազմում է Վայկունիքը, որի մակերեսը 1.830 կմ² է, բնակչությունը՝ 2.560 մարդ (2005 թ.)։
Շրջկենտրոնն է Քարվաճառը (Շահումյան քաղաքը նախկին շրջկենտրոնն էր)։ Շրջանի կարևոր բնակավայրերից են Ակնաբերդը, Նոր Գետաշենը, Եղեգնուտը։ Կարևոր պատմական բնակավայրերից են Ջերմաջուրը (միջնադարյան աղբյուներում հիշատակված «Բաղնիս արքունական»-ը) և իշխանանիստ Ծարը։ Վայկունիքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, այստեղ են գտնվում նշանավոր Դադիվանքը, Հանդաբերդը, Լևոնաբերդը և այն։
Շահումյանը արևելքից սահմանակցում է Մարդակերտին, հարավից՝ Քաշաթաղի շրջանին, հյուսիս-արևմուտքից՝ ՀՀ Գեղարքունիքին և հարավ-արևմուտքից Սյունիքին, Վայոց ՁորինՀյուսիսային մասում Շահումյանի շրջանը սահմանակից է Ադրբեջանին դեռևս բռնակացված հայկական հողատարածքներում ձևավորված Խանլարի շրջաններին։ Ունի խիստ լեռնային մակերևույթ, չորս կողմից շրջապատված է լեռնաշղթաներով՝ Արևելյան Սվանի, Արցախի, Մռավի լեռնաշղթայով և Արցախի բարձրավանդակով։ Վայկունիքից է սկիզբ առնում Թարթառ գետը իր բազմաթիվ վտակներով, որի լեռնահովիտը հայտնի է իր մեղմ և առողջարար կլիմայով։ Վայկունիքը Արցախի համար ունի կարևոր ստրատեգիկ նշանակություն։Այս նոր շրջանի տարածքը կազմում է 2494,0 կմ2, բնակչությունը 2003թ. Հունվարի 1–ի տվյալներով 2482 մարդ է, այդ թվում՝ քաղաքային բնակչությունը 549 մարդ է, գյուղկանը 1933 մարդ։ Ինչպես տեսնում ենք, այս մեծ հետաքրքրությունը ներկայացնող Շահումյանի շրջանի տարածքում դեռևս շատ քիչ մարդ է ապրում։ Այս հանգամանքը բացատրվում է Արցախի այս տարածքում տեղի ունեցած ազատագրական համառ մարտերի ու դրա հետևանքով բնակչության տեղաշարժուվ։ Մինչդեռ շրջանի բնական պայմանները, ռեսուրսները շատ նպաստավոր ու բազմազան են, որտեղ հնարավոր է ստեղծել ժամանակակից բազմաճյուղ խոշոր տնտեսություն։ Շրջանի վարչական կենտրոնը Քարվաճառ քաղաքն է, որի բնակչությությունը 549 մարդ է։Այժմյն Շահումյանի շրջանը զբաղեցնում է Արցախի հրաբխային գեղատեսիլ բարձրավանդակի զգալի մասը, որտեղ ձևավորվում է Արցախի խոշորագույն գետի՝ Թարթառի վերին հոսանքը։ Հրաբխայի այս բարձրավանդակը բնութագրվում է իր անզուգական բնական գեղեցկություններով։ Այն հարուստ է բնական ռեսուրսներով, մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես գունավոր բազմզան մետաղների հանքավայրերը ու երևակումները, հանքային ջրի պաշարները։ Մետաղային ռեսուրսները հումքային արդյունաբերության զարգացման համար։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում այստեղ գտնվող Տաքջուր հանքային աղբյուրների բազայի վրա կուրորտային ժամանակակից համալիր կազմակերպելու, ինչպես նաև հանքային ջրերի հզոր գործարանի կառուցման հիմնախնդիրները։ Նշենք, որ այսստեղի հանքային ջրի որակը հանրահայտ «Ջերմուկի» ջրի նմանակն է։ Այս շրջանի բնական ռեկրեացիոն ռեսուրսները հրաշալի նախապայմաններ են անասնապահության զարգացման համար։ Շահումյանի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 1260,0 հա, այդ թվում վարելահողերը՝ 1101,0 հա։ Արցախի գյուղատնտեսության հաախառն արտադրանքի ընդհանուր ծավալում այս շրջանի տեսակարար կշիռը ընդամենը 2% (2004թ.) է։ Սա աննշան թիվ է , եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շրջանի նախապայմանները հատկապես գյուղատնտեսության բնագավառում այժմ էլ շատ լայն են։ Այստեղ շայմանները շատ նպաստավոր են անասնապահության բոլոր ճյուղերի, հատկապես մանր եղջերավոր անասնապահույան և մեղվաբուծության համար։ Շրջանի զարգացման գլխավոր նախապայմանը բնակեցումն է, գյուղերի վերակենդանացումն է։ Այժմ շրջանի բնակչությունը կազմում է Արցախի բնակչության միայն 1.7%-ը, իսկ հնարավորությունները շատ մեծ են։ 2003թ. Տվյալներով այստեղ կա 1 քաղաքային համայնք, գյուղական 49 համայնքներ։ Շատ կարևոր հանգամանք է շրջանի սոցիալական կյանքի վերակենդանացումը այդ բնակավայրերում։ 2002թ. Այստեղ կար ընդամենը հանրակրթական 13 դպրոց, 1 հիվանդանոց, գյուղական բժշկական 1 աբմուլատորիա ու 14 բուժկետ։
Վայկունիքը դեռևս հնագույն ժամանակներից Արցախ նահանգի 12 գավառներից մեկն է կազմել։ XVIII դարից այստեղ իշխել է Դոփյանների իշխանական տոհմը։ 1921-ին, երբ Արցախը բռնակցվել է Խորհդրային Ադրբեջանին, Վայկունիքը միառժամանակ մնացել է Արցախի կազմում։ Սակայն հետագայում անջատվել է նրանից և վերակազմավորվել որպես Քելբաջարի շրջան։ Արցախյան ազատամարտի ժամանակ ամենակատաղի կռիվները տեղի են ունեցել այստեղ՝ Վայկունիքը ազատագրվել է հազարավոր հայ զինվորների արյան գնով։

Բերդաձոր, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Մեծիրանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Մեծ Կուենք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Հարճլանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Մովսանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Պիանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Պածկանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Սիսական-ի-Կոտակ (Սիսական-ի-Ոստան), գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Քուստիփառնես (նաև՝ Քուստ-ի-Փառնես կամ ուղղակի Քուստի), գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։

Կողթ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում։
Ընդգրկում էր Մռավի լշ-ի հս. լանջերը Ա Շամքոր գետակի ավազանը (մինչե Շամքոր քաղաքը), արմ-ում հասնում Տուս (Տավուշ) գետակի հոսանքը: Մինչև, թաթար-մոնղոլների տիրապետության հաստատումը (XIII դ. 1-ին կես) մտել է Արցախի Առանշահիկների իշխանության մեջ, այնուհետև անցել է Զաքարյան իշխանապետության Վահրամյան ճյուղին, որի իշխանանիստն էր Գագ բերդը (Վահրամ Գազեցի և հաջորդները): Ուշ միջնադարում Կ. բաժանված էր երկու մասի՝ Շամքոր գավառ և Զակամ: Առաջինն ընդգրկում էր Շամքոր գետակի, երկրորդը՝ Զակամի ավազանները: XVII դ. սկըզբին երկուսն էլ ունեին իրենց մելիքությունները, որոնք կարճատև գոյությունից հետո կուլ գնացին նրանց հարևանությամբ գոյացած Գանձակի իշխանությանը: Կ-ի եկեղեցական թեմը ենթարկվել է Աղվանից (հետագայում՝ Գանձասարի) կաթողիկոսությանը: Հոգևոր կենտրոնն էր Ս. Թարգմանչաց վանքը (խաչակապ գյուղի մոտ): Հետագայում, երբ թեմը բաժանվեց երկու մասի, երկրորդ եպիսկոպոսանիստը դարձավ Վերին Զակամ ավանը: Հնում Կ. հռչակված էր քարախնկի (պաղլեղ) հանքերով (այժմյան Զագլիկ կամ Փիպ գյուղի մոտ):

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets