ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.04.2014

ՄԵԾ ՀԱՅՔԻ 15 ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ԳԱՎԱՌՆԵՐԸ. Փայտակարան


Փայտակարան՝ Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին։ Փայտակարանի գավառներն են՝ Հրաքոտ-Պերոժը, Վարդանակերտը, Քաղան-ռոտը, Յոթնփորակյան բագինքը, Քոեկեանը, Ռոտ-ի-Բաղան, Առոսը, Պիճանը, Հանին, Աթշի-Բագավանը, Սպանդարան-Պերոժը, Որմիզդ-Պերոժը, Ալեանը։
Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծանր արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտան իշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսությունից։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։ Աղվանքի թագավորությունում քրիստոնեությունը տարածելու նպատակով հայկական հյուսիս–արևելյան երկրամասերն է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել էր օժանդակել Գրիգորիսի առաքելությունը։ Վերջինս, Տրդատ Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով սպանել էր Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքին, փորձել է օտարների օգնությամբ տիրել Հայոց թագավորությանը։ Երբ հայ–հռոմեական զորքերը պաշարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II–ի օգնությանը։ IV դ 30-ական թթ սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացել է Արևելյան Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավորության անկումը։ 428–ին Փայտակարանը միացվել է Ատրպատականի մարզպանությանը։ 450-451–ին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620–ական թթ Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ VI-VIIդդ Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացել է Փայտակարան քաղաքից, որի պատճառով քաղաքը անշքացել է, ապա շատ չանցած՝ անհետացել։ VII դ վերջին արաբները Փայտակարանը գրավել և մտցրել են Ատրպատականի մեջ։ IXդ. 1–ին կեսին Փայտակարանը ներառվել է Բաբեկյան շարժման ոլորտը, IXդ վերջին մտել Սաջյանների, Xդ. 40–ական թթ–ից՝ Սալարյանների, Xդ. վերջից՝ Ռավվադյանների պետության մեջ։ XIդ. 2–րդ կեսին Փայտակարանը գրավել են սելջուկյան թուրքերը։ XIIդ 30–ական թթ–ից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ XIIIդ 1–ին կեսին Փայտակարանը գրավել են մոնղոլները։ XIII-XIVդդ այն ենթարկվել է Ոսկե Հորդայի խաների, XIVդ. վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշավանքներին։ XVIII դ կեսերին Փայտակարանի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները, որոնցից առաջինը 1809–ին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813–ին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փայտակարանի արևելյան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը մնացել է Պարսկաստանի կազմում։ 1826–ին վերացվել է Թալիշի խանությունը, որի տարածքը XIXդ 2–րդ կեսին և XXդ սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ:

Հրաքոտ-Պերոժ (Հրաքոտպերոժ), գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգում։
Հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում (ստույգ տեղադրությունն անորոշ է)։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով, ընդգրկել է ներկայիս Միլի դաշտը՝ Փայտակարան քաղաքով հանդերձ։ Որոշ ուսումնասիրողներ Հրաքոտը և Պերոժը համարել են գավառներ։
5-րդ դարի 1-ին կեսին Սասանյան Իրանը Հրաքոտ-Պերոժը Փայտակարանի հետ միացրել է Ատրպատականին։

Վարդանակերտ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Ռոտ-ի-Բաղա (Ռոտիբաղա), գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Քաղան-ռոտ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Առոս, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Պիճան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Հանի, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Աթշի-Բագավան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Սպանդարան-Պերոժ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Որմիզդ-Պերոժ, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։
Մատենագրության մեջ գավառը հիշվում է Որմիզդպերոժ, որմզդպերոժ, որմզդփերուժ, որմզդան անվանումներով։

Քոեկեան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Ալեան, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets