ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.04.2014

Աշխարհում եղած մոտ 2000 լեզուները

Աշխարհում եղած մոտ 2000 լեզուները (լեզվաբանական նորագույն գրականության մեջ ընդունված է 3000 լեզու) ըստ իրենց ծագումնաբանական, եվրոպական ու ռուսական լեզվաբանությունը, այդ թվում նաև Հրաչյա Աճառյանը բաժանում է 17 լեզվաընտանիքների, որոնց մեջ առանձին ճյուղ է կազմում հայերենը:
Ահա այդ ընտանիքները՝


1. ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Սրա սահմանները ձգվում են Հնդկաստանից մինչև Եվրոպա. նրա մեջ մտնում են՝ հայերենը, հունարենը, հնդկերենը, պարսկերենը, քրդերենը, ռոմանական լեզուներից՝ իտալերենը, իսպանեենը, ֆրանսերենը, գերմանական լեզուներից՝ գերմաներենը, անգլերենը, շվեդերենը, բալթիկ-սլավական լեզուներից՝ լատվիերենը, լիտվերենը, լեհերենը, չեխերենը, ռուսերենը, ուկրաիներենը, բելոռուսերենը և այլն:
2. ՍԵՄԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Տարածվում է Եթովպիայից սկսած, Միջերկրականի արևելյան եզերքով մինչև Պարսկաստան. սրա մեջ մտնում են աքքադերենը (Բաբելոն- Ասորեստան), եբրայերենը, արամեականը, ասորերենը, արաբերենը, հաբեշերենը:
3. ՔԱՄՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ - Բռնում է ամբողջ Հյուսիսային Աֆրիկան. այստեղ տիրապետող է եգիպտերենը՝ իր հին ու նոր շրջաններով:
4. ԱՖՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ - Տարածված է Սահարայից մինչև Աֆրիկայի հարավը. սրա մեջ մտնում են մոտ 400 լեզվախմբեր (Բանտու, Նեղոսյան և այլն):
5. ՀՈՏԵՆՏՈՏ և ԲՈՒՇՄԵՆ - Տարածված է Աֆրիկայի հարավում:
6. ԱՎՍՏՐԱԿԱՆ - Մադագասկարից մինչև Օվկիանիայի ծայրը:
7. ԴՐԱՎԻԴՅԱՆ - Տարածված է Հնդկաստանի հարավային մասերում:
8. ԱՆԴԱՄԱՆՅԱՆ - Հնդկաստանի արևելյան կողմերում:
9. ՉԻՆ-ՏԻԲԵԹԱԿԱՆ - Արևելյան Ասիայում:
10. ՈՒԳՐՈ-ՖԻՆՆԱԿԱՆ - Տարածված է ՖԻնլանդիայից մինչև Հունգարիա:
11. ԿՈՎԿԱՍՅԱՆ - Սրա մեջ են մտնում քարթվելական (վրացերեն, մեգրելերեն, սվաներեն), աբխազ-ադիգեական (աբխազերենի, կաբարդիների լեզուները), դաղստանյան (լեզգիերեն, ավարերեն, ուտիերեն և բազմաթիվ այլ ցեղախմբեր):
12. ԱԼԹԱՅԱԿԱՆ - Միջին Ասիայում՝ Ուրալից Խաղաղ օվկիանոս:
13. ՃԱՊՈՆ - ԿՈՐԵԱԿԱՆ - Բռնում է այդ երկրները:
14. ԱՅՆՈՒ - Ճապոնիայի հյուսիսը և Սախալինը:
15. ՀԻՊԵՐԲՈՐՅԱՆ - Սիբիրի հյուսիս-արևելյան մասը:
16. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ - Հյուսիսային և Հարավային Ամերիկայի բնիկների լեզուն:
17. ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ - Միայն Ավստրալիայում:
Սրանցից բացի կան նաև անհայտ ծագման լեզուներ (բասկերեն, լիգուրերեն, էտրուսկերեն, էլամերեն և այլն):

ԱՂԲՅՈՒՐ՝ Հրաչյա Աճառյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets