ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.04.2014

ԿՏԱՎ. Ռոբերտ Էլիբեկյան

Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյան (ապրիլի 21, 1941, Թբիլիսի), գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977), ՀՀ ժողովրդական նկարիչ (2008)։
Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդին է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի եղբայրը։
1956 թվականին տեղափոխվել է Երևան։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկական բաժինը։
Էլիբեկյանի արդիաշունչ գործերի կերպարները հիմնականում կանայք են, կրկեսի դերասաններ («Հայելու առջև», 1967, «Հարդարվելիս», 1970)։ Հորինվածքներում ի հայտ են եկել արդուզարդի, կենցաղային իրերի մանրամասեր, թատերական դեկորներ և այլն («Դերասանների խումբը և կամարներ», «Հանգիստը ճանապարհին», երկուսն էլ՝ 1977), ողբի և խաչելության մոտիվներ («Խաչելություն», 1982, «Ողբ», 1983)։
Դիմանկարներին բնորոշ են հոգեբանական նուրբ շերտերի բացահայտումը, քնարականությունը («Բերետով ինքնանկար», 1977, «Աղջկա դիմանկար», 2000)։
Հեղինակ է թատերական ձևավորումների (Լյուդվիգ Մինկուսի «Դոն Կիխոտ», 1975, Էդգար Հովհաննիսյանի «Անտունի», 1969, Արամ Խաչատրյանի «Հավերժություն», 2003, բալետներ, Լեոնկավալլոյի «Պայացներ», 1975, օպերա, բոլորը՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն, «Ուղղիչ տուն», ըստ Եղիշե Չարենցի, 2004, թատերական ներկայացում, ԵԵԿԹ)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets