ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.04.2014

ՀԱՅԻ ՄԱՅՐԸ

ԱՆԱՀԻՏ. Արգասավորող ջրերի պարսկական աստվածություն: Լիդիայում նույնացվում էր ՄԵԾ ՄՈՐ կամ ԱՐՏԵՄԻՍԻ հետ: Մ.Թ.Ա. IVդ. Անահիտի պաշտամունքը տարածվել էր Փոքր Ասիայում, Հունաստանում, հետագայում նաեւ Հռոմում: Անահիտին նվիրաբերում էին ցուլեր: Ցուլը աստվածուհուն զոհ մատուցելուց հետո, նրա արյունը ցայում էին մարդկանց վրա (համեմատվում է մկրտության հետ), խմում էին այդ արյունը (այդ ծեսը կոչվում էր տավրոբոլիա): Անահիտի պաշտամունքը առանձնապես տարածված է եղել հին Հայաստանում (Ստրաբոն): 
Հայկական դիցարանում Անահիտը համարվել է պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, առավել վաղ շրջանում՝ նաեւ ռազմի աստվածուհի: Հնում Անահիտին անվանել են «սնուցող մայր», «ոսկեմայր», «ոսկեհատ», «ոսկեծղի» եւ նման անուններով:
Հելլենիստական ժամանակաշրջանում Անահիտը նույնացվում է հունական Արտեմիսի եւ հռոմեական Դիանայի հետ: Անահիտը միաժամանակ համարվում էր լուսնի աստվածություն: Մ.Թ.Ա. Iդ. Անահիտը դառնում է Հայաստանի գլխավոր աստվածուհին, Արտաշատ մայրաքաղաքի հովանավորը: Նրա գլխավոր տաճարը գտնվել է Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որը Անահիտի անունով կոչվել է նաեւ Անահտական: Այդ տաճարում կանգնեցված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը, որը Մ.Թ.Ա. 34թ. ջարդուկտոր են արել եւ ոսկին բաժանել իրար միջեւ հռոմեացի զորավար Անտոնիոսը եւ նրա զինվորները: Անահիտի մեհյաններ կային նաեւ ուրիշ վայրերում (Արտաշատ, Արմավիր, Աշտիշատ, Բագարան, Անահտաձոր եւ այլն): Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) հայերը մեծ շուքով նշում էին Անահիտի գլխավոր տոնը՝ կապված բերքահավաքի հետ: Ծիսակատարություններն ուղեկցվում էին աղոթքներով, երգերով եւ խնջույքներով: Անահիտին զոհաբերում էին առաջին բերքը, դիցուհու արձանը պատում ծառերի դալար շիվերով ու պսակներով: Նրան նվիրաբերում էին սպիտակաթույր սրբազան ցուլեր: Անահիտի անունն էր կրում հայկական հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը: Երիզայի շրջանում, Սատաղի մոտ, 19-րդ դարի վերջին, հայտնաբերել են Անահիտին վերագրվող մի պղնձաձույլ գլուխ, որը պահպանվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում:

1 комментарий:

  1. «ԱՆԱՀԻՏ. Արգասավորող ջրերի պարսկական աստվածություն:» հայտարարում է Արա Նախշքարյանը: Այսպիսի հայտարարություն անելուց առաջ, հեղինակը պետք է մի քիչ պատասխանատվություն ունենա և գոնե կարդա եղած ուսումնասիրությունները՝ մասնավորապես Հովիկ Ներսեսյանի Ավեստաի մասին ուսումնասիրության մեջ հեղինակը ապացուցում է, որ Անահիտն ու Միհրը բուն Հայկական աստվածություններ են և Հայաստանում պաշտվում էին, երբ դեռ Պարսկաստանը չէր կազմավորվել: Արա Հովհաննեսյան

    ОтветитьУдалить

Blogger Widgets