ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.04.2014

ՆԻԿՈԼԻՑ՝ ՀՐԱՐՓԻԻՆ

Ամեն մարդ իր խաչն ունի կրելու այս աշխարհում: Իմ խաչը ես տանում եմ արիաբար և կուզեի, որ դու ևս քոնը կրել կարողանաս: Բոլոր կյանքերը նույն արժեքն ունին հավերժության տեսակետով: Բայց վերջապես մարդկային է կամենալ, որ փուշ չլինենք կյաքնում… կամ տատասկ: Մի տարածություն է, որ պիտի լցվի` ծնունդից մինչև մահ. բայց ներելի է ցանկանալ, որ այդ տարածությունն անցնենք առանց չարիք բերելու մեր կողքից անցնողներին: Պետք է սովորել տառապանքի քաղցրության: Ոչ մի կերպ տառապանքն ավելի անարժեք է, քան հաճույքը. երկուսն էլ ստեղծագործ կարողություններ են և կարող են խորին վայելք տալ մարդուն: Անկասկած, մենք մարդ ենք, և կպատահի, որ խաչի ճամփին նախանձով նայենք վայելքի անձնատուր մարդուն կամ վայելքի սեղանի վրա նախանձենք անապաստան դերվիշին, որ ազատ է շատ մտահոգիչ հույզերից, բայց կարևորն այն գործն է, որ տրվում է մեզ ճակատագրով…

1927 թ, դեկտեմբերի 30
ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ նամակը կնոջը` Հրարփիին

ԱՂԲՅՈՒՐ՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2014/03/29/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-2/

1 комментарий:

  1. http://hovikcharkhchyan.wordpress.com/2014/03/29/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D5%A1%D5%B2%D5%A2%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6-2/

    ОтветитьУдалить

Blogger Widgets