ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.04.2014

ՆԱՄԱԿ ԱՃԱՌՅԱՆԻՑ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ...


1917, յուլիս 14, Նոր-Նախիջևան
Մեծարգոյ Պր. Թումանեան
Թերթերում տպուած զանազան լուրերը կարդալուց յետոյ՝ երկար ժամանակ էի թէ ահա Հայկազեան ընկերութեան վարչությունից կստանամ պաշտօնական հրաւէր՝ Թիֆլիս մեկնելու համար: Նախիջևանի Թեմական Դպրանոցում սովորութիւն կայ որ ամէն ուսումնական տարուայ վերջում ուսուցիչները յայտնեն իրենց մնալու կամ հրաժարուելու մասին: Թերթերում երևցած լուրերը իմ վիճակը կասկածելի էին դարձնում. Տեսուչն ու Հոգաբարձութիւնը գիտէին այդ մասին և իմ վերջնական որոշման էին սպասում: Մի կերպ կարողացայ մինչև այժմ պատասխանը ձգձգել: Բայց որովհետև այլևս անկարելի է, ուստի խնդրում եմ այս նամակս ստանալուց անմիջապէս յետո ապահովելով ծրարով և պաշտօնական մի գրութեամբ յայտնել Ձեր մտադրությիւնը, որպէսզի ըստ այնմ ես ևս կարողանամ պատասխան տալ Դպրանոցի Հոգաբարձութեան: Ձեր պատասխանը ուշանալու կամ բացակայելու դԷպքում՝ բնական է թէ ես ազատ եմ համարւում:
Որովհետև վաղը կամ միւս օր մեկնելու եմ Բաքու, ուստի խնդրում եմ Ձեր նամակները ուղարկել հետևեալ հասցէով. Баку, Торговая ул. No 5, г-у Баласану Акопянцу , յանձնել Հրաչեայ Աճառեանին:
Յաջողութիւն մաղթելով Ձեր ձեռնարկած գեղեցիկ գործին, որ իմ սրտին էլ չափազանց մօտիկ է:
Մնամ խոնարհ յարգանօք
Հ. Աճառեան

Յ. Գ. Թերևս աւելորդ չլինի յայնել թէ զինւորական տարիքի մէջ եմ Դպրանոցից հրաժարուելու դէպքում՝ ծառայութեան պէտք է կանչուիմ: Այսօր լսեցի որ մի երկու օրից Ռոստով Բաքու ճանապարհը փակուելու է և ոչ ոքի տոմսակ չի տրուելու: Եթէ այդպէս բան պատահի, խնդրեմ այդ պարագային Ձեր նամակը բարի եղէք ուղարկել Նախիջևան (Դոն), Թեմական Դպրանոց, իմ անունով:
(Հրաչյա Աճառյան, Նամակներ, Երևան 2003)

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets