ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.04.2014

ՍԻՐԱՆՈՒՅՇ

ՍԻՐԱՆՈՒՅՇ
(Ռուբեն Գազանճյանին գրված նամակից
15 օգոստոս, 1926)

Դուն կգրես, թե իմ առանձնացած անկյունես չեմ մոռանար անցյալի հիշատակները... Ես այժմ շատ բան եմ մոռանում... բայց... մոռանալ գեղարվեստը, ինձ անծանոթ է այդ բանը: Ընդհակառակը, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ես ապրում եմ և կապրիմ միմիայն իմ գեղարվեստի լայն հորիզոնում: Ես չեմ դադարիր մտածելուց և ուսումնասիրելուց: Ես շատ անգամ խաղում եմ իմ առանձնությանս մեջ և հանկարծ ուշքի գալով՝ տեսնում եմ, որ մենակ եմ տանս մեջ կամ պարտեզում և ընկնում եմ հիասթափության մեջ:
Այնուամենայնիվ, ես պիտի ուզեմ և կուզեմ դիտել իմ մոտ ապագան՝ գունագեղ հեռանկարներով: Ատ է իմ իղձը: Ես չեմ զանկանում այս մեռած կյանքը: Ես ապրեր եմ գեղարվեստով և կուզեմ ապրել անով մինչև իմ վերջին շունչս: Դուն չգիտես, թե ինչ հիվանդություն է այս, որ նույնիսկ ֆիզիկապես անկարող լինեմ գործնլու՝ դարձյալ պիտի չդադարեմ մտածելուց նորանոր ստեղծագործություններու և ուսումնասիրություններու մասին: Ես շատ անգամ առասպելական զգացմունքներով կտարվիմ, և միտքս չի կարողանում այլևս գերակշռել բանականությունս և ընկնում եմ estase-ի մեջ:
Ես՝ իբրև քիչ մը կյանք ուսումնասիրած մարդ, ամեն րոպե, առանց տխրելու պատրաստ եմ նույնիսկ անպատրաստի մեռնելու, ինչպես անպատրաստի ծնայ, միայն թե գործս կարգադրած լինեմ: Բայց երբ հիշում եմ, որ ես, մեռնելով, մեռնում է իմ մեջ գեղարվեստը, որ ես թաղվելով՝ թաղում եմ ինձ հետ այն գերբնակա՜ն, գերագու՜յն, աստվածային սերը դեպի գեղարվեստը... որ ինքը՝ աստված կամեցավ, որ ես վառվեմ այդ անշեջ կրակով ու սիրով, որ այս սերս անարատ՝ ինքը ատվածն է և Աստված ինքը ստեղծագործն է գեղարվեստի և հաճեր է ինձ պարգևել շնորհքը լիառատ: Ահա՛, այն ժամանակ ես անչափ ցավում եմ իմ մահը և ցանկանում եմ, որ իմ մահից հետո նորից ծնվեմ, որպեսզի նորից ապրեմ միմիայն գեղարվեստի տանջալից և հուզիչ ապրումներով:
Երևի այս բոլորը արվեստագետի հատկանիշն է, որ ինքնըստինքյան բխում է: Է՛հ, գուցե լինեն մարդիկ, որ այս խոսքերս օտարոտի թվին, բայց երանի նրանց, որոնք կզգան և խոսքերս կհասկանան: Իսկ եթե իմ բոլոր թռիչքները ինձմե թռչեն առհավետ, եթե ես անզոր ըլլամ տալու հասարակությանը այն, ինչ որ կսպասե ինձմե... այն ժամանա՞կ... վա՜յ քեզ Հավոց ազգի Սիրան վուշ...

ԱՂԲՅՈՒՐ՝ Ֆեյսբուքյան «Ֆիմինե» էջից

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets