ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.04.2014

ՆԿԱՐԻՉԸ. Ռուդոլֆ Խաչատրյան

Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի (ծն. 4.3.1937, Երևան - 2007 Գերմանիա), հայ նկարիչ, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։
Աշխատել է գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզում։ 1971 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում։ 1959 թվականին Երիտասարդության համաշխարհային VII փառատոնի (Վիեննա) ցուցահանդեսում «Ուսանողուհու դիմանկար»-ի համար արժանացել է բրոնզե մեդալի, 1970 թվականին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսում «Կոմիտաս»-ի համար՝ ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության առաջին մրցանակի։ Աշխատանքներից են՝ «Երիտասարդություն» (1965), «Մայրություն» (1965), «Նատյուրմորտով Մարիամիկը» (1972)։
Նրա աշխատանքները գտնվում են Հայաստանում և արտասահմանում՝ ազգային պատկերասրահներում և պետական թանգարաններում։ Որոշ նկարներ գտնվում են Հայաստանի և աշխարհի շատ երկրների բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2008 թվականին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Խաչատրյանի հետմահու ցուցահանդեսը։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets