ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.04.2014

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանություն (հունարեն՝ γένος - ցեղ և լատ.՝ caedo - սպանում եմ), միջազգային հանցագործություն, ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա»՝ որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված համակարգված ոչնչացում հետևյալ կերպով՝
Խմբի անդամների սպանություն,
Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի
համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։
1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն։


Ցեղասպանության օրինակներ
Հայերի սպանությունն ու տեղահանումը Օսմանյան կայսրությունում 1895–1923 թվականներին (տես՝ Մեծ եղեռն)։
Հայերի ոչնչացումն Ադրբեջանում 1988–1993 թվականներին (տես՝ Մարաղայի կոտորած, Սումգայիթի ջարդեր, Բաքվի ջարդեր, Գանձակի ջարդեր)։
Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների (տես Հոլոքոստ), գնչուների և խորհրդային ռազմագերիների ոչնչացումը։
Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի օրոք 1975 - 79 թվակններին երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը։
1994 թվականին Ռուանդայում մասայական ջարդը, որի ժամանակ խութու ցեղը ոչնչացրեց թութսի ցեղից 600,000 հոգու։

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets