ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.04.2014

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ. Բաղդասար Արզումանյան

Բաղդասար Արզումանյան (1916, հունվարի 1, գյուղ Մազրա (հետագայում՝ Բարձրավան, այժմ՝ Մուցք) - 2001, նոյեմբերի 19, Երևան), հայ ականավոր ճարտարապետ:

Սովորել է գյուղի դպրոցում, ապա ավարտել Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը և աշխատանքի անցել Nօ 3 ճարտարապետական արվեստանոցում (ղեկավարներ՝ Մ. Մազմանյան և Հ. Մարգարյան)։
1938թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Հայրենական պատերազմի հենց սկզբին զորակոչվել է բանակ, եղել հրետանու վաշտի, մարտկոցի հրամանատար, մասնակցել Կալինինի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի ազատագրմանը, Քյոնիգսբերգի գրավմանը, պարգևատրվել մի շարք շքանշաններով, 1946թ. զորացրվել է և շարունակել ուսումը պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։
1985թ. եղել է նորաստեղծ «Երևաննախագիծ» ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի, իսկ 1978թ.` նույն ինստիտուտի «Մոմիկ» ստեղծագործական խմբի ղեկավարը։


Ստեղծագործություններ
Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական փառավոր ուղին սկսել է 1950-ից։ Հենց այդ տարիքում նա ակադեմիկոս Հ. Մարգարյանի հետ նախագծել է Երևանի կոնյակի գործարանի մասնաշենքերը, Կիրովական քաղաքի կենտրոնը և «Գուգարք» հյուրանոցը։ 1959թ. նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՄԳԻ-ի համալիրի շինարարությունը, իսկ 1968թ.` «Էրեբունի» թանգարանը (Շ. Ազատյանի հետ)։
Բ. Արզումանյանը հսկայական ներդրում ունի Էջմիածնի Մայր Աթոռում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը (1966), «Սփյուռք» հուշակոթողը (1988), խաչքար (1991) և այդ ամենի մեջ` հայ ճարտարապետության գանձ ներկայացնող Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը (1980)։ Նա հեղինակ է Սանկտ Պետերբուրգում կառուցված նահատակաց հուշարձանի և Ս. Կատարինե եկեղեցու Ս. Սեղանի (1993)։
Բ. Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել Մեսրոպյան ոսկե այբուբենը, Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի Բարձրավան, Գորիսի Վերիշեն գյուղերում, Սամարղանդ քաղաքում, Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), Սպիտակի եկեղեցին, Օշականի հայ դպրության թանգարանը, Օդեսայի Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի տապանաքարը։

Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել նաև.
  • Երևանի Նոր Նորք թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցին,
  • Ներքին Դվինի Սուրբ Հարություն եկեղեցին,
  • Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին,
  • ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցին,
  • Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցին,
  • Սևանի Վազգենյան դպրանոցի Սուրբ Հակոբ մատուռը,
  • Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets