ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.04.2014

ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ...,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԳԵԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...

Շուրջ հարյուր տարի է մենք, ՀԱՅԵՐՍ Աշխարհի առաջադեմ պետությունների և ժողովուրդների հետ միասին - հիշում և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1915թ Օսմանական Կայսրության կողմից իրականացրած ՀԱՅՈՑՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ զոհերի հիշատակին և ցանկանում նրանց ՀՈԳԻՆԵՐԻՆ հանգստություն և խաղաղություն...
Աշխարհը տեսավ և իմացավ, որ ՀԱՅԵՐԸ ցեղասպանության հետևանքով ունեցան ավելի քան 1.5 մլն անմեղ նահատակներ, կորցնելով իրեն պատկանող ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ հողատարածքների շուրջ 70-80 տոկոսը /ավելի ճիշտ - տեղահանման և բնաջնջման արդյունքում բռնազավթվեց թուրքերի կողմից/:
Ցեղասպանությունից մազապուրծ ՀԱՅԵՐԸ իրենց "ժամանակավոր հանգրվանը" գտան Աշխարհի տարբեր - ԲԱՐԵԳՈՒԹ Երկրներում, ձևավորելով Հայկական գաղթօջախներ / համայնքներ /, որոնք էլ կոչվեցին ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ, որպեսզի կարողանան այդ կերպ պահպանել իրենց ինքնությունը / իրենց լեզուն, մշակույթը և Հավատքը... /...
Տեղի ունեցած Համամարդկային ՈՃԻՐԸ այնպիսի վրդովմունք առաջացրեց մարդասիրական Երկրների մոտ, որ նրանք սկսեցին աստիճանաբար պաշտոնապես ճանաչել տեղի ունեցած Ցեղասպանության փաստը... Առավել ևս Միացյալ Ազգերի Կազմակերպությունը 1948թ ընդունեց իր հայտնի ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ցեղասպանության դատապարտման վերաբերյալ, որի միջոցով պետք էր տալ այդ ոճիրի գնահատականը և Աշխարհասփյուռ Հայերին արտոնվեր վերադառնալ իրենց Պատմական Հայրենիքը...
Սակայն..., ինչ - ինչ շահադիտական, կամ աշխարհաքաղաքական, տնտեսական և այլ պատճառաբանություններով`- անընդհատ ձգձգվում էր այդ - " Պատմական Արդարության Վերականգման" հարցը... 
Տարբեր բնույթի "Շահադիտական Կնճիռները " թույլ չէին տալիս - Արդարության ու Ճշմարտության Իրականացմանը..., ուստի, ինչպես Աշխարհասփյուռ Հայրենազուրկ ողջ Հայությունը, այնպես էլ նրանց " Փոքրիկ Հայրենիքը " հանդիսացող` Հայաստանի Հանրապետությունը, ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ - Միացյալ Ազգերի Կազմակերպությունից, Եվրոմիությունից և հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ու Ամերիկայի Միացյալ Նահանգներից ` - ՄԻՆՉԵՎ ՈՐՈՇ ՊԵՏՈՒԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՐԹՎԵՆ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՇԱՀԱԴԻՏԱԿԱՆ "ԿՆՃԻՌՆԵՐԸ" ` - ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՐՈՇԱԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ - որպես բարոյական հատուցում, ինչպես նաև - ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄ - Հայ Ժողովրդի Պատմական հողատարածքները ապօրինի օգտագործելու համար..., մասնավորապես` -

1. աշխարհասփյուռ Հայրենազուրկ Հայ Ժողովրդին լիազորել - ազատ, անարգել և անվճար օգտվելու " Մուտքի և Ելքի" վիզաներ ստանալու իրավունքից..., իրենց 
"Փոքրիկ` Մայր Հայրենիքի" - Հայաստանի Հանրապետության հետ ազատ հաղորդակցվելու, ֆիզիկական և Հոգևոր - մշակութային կապերը պաշտպանելու համար` հատկացնելով նրանց " ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ " ԻՐԱՎՈՒՔ...

2. պատմական Հայաստանից մնացած "փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը", ցեղասպանությունից նույնիսկ 100 տարի անց, նույն` Թուրքիայի և նրա կցորդը 

հանդիսացող Ադրբեջանի կողմից ենթարկված է "Տնտեսական շրջափակման", որի պատճառով էլ Հայաստանի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ի վիճակի չէ նորմալ զարգանալու, քանի - որ Միջազգային Բեռնափոխադրումները մի քանի անգամ թանկանում են շրջանցիկ ճանապարհներից օգտվելու ժամանակ, այդ պատճառով էլ պահանջում ենք Միջազգային Բեռնափոխոդրումների ` - և ցամաքային, և օդային և ծովային փոխադրումներում - կիրառել " Զեղջային համակարգեր", ինչպես նաև տրամադրել զեղջեր` - Բաթումի, Փոթի և Տրապիզոն Նավահանգիստներից օգտվելու ժամանակ...

3. Օսմանական Թուրքիայի իրավահաջորդ`- Թուրքիայի Հանրապետությանը, որն արդեն 100 տարի է անօրինական ձևով օգտագործում է Պատմականորեն Հայ Ժողովրդին պատկանող, բայց` - "Բռնազավթած Հողային, օդային և ծովային " տարածքները, ՊԱՐՏԱԴՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ` ԿԱՏԱՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ - Հայաստանի Հանրապետությանը, այնքան ժամանակ, մինչև ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ, և աշխարհասփյուռ Հայերին կարտոնվի վերադառնալ իրենց ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ..., միաժամանակ "ԽԻՍՏ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ' Թուրքական Կառավարությանը - ողջամիտ մոտեցումներ ցուցաբերել ինչպես ՀԱՅԵՐԻ, այնպես էլ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱ - ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ...

ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ...

24.ապրիլի 2014թ. Աշոտ Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets