ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2014

ԴԱՐՊԱՍ-ՄԵԾ ՂԱՐԱՔԻԼԻՍԱ /1918թ./

Տատիս՝ ԱՄԱԼՅԱ ԱՎԱԳՅԱՆԻ /1908-1994թթ./ հուշերից

Թուրքերի մուտքը Համամլու /Սպիտակ/ խուճապ առաջացրեց մեր գյուղում: Գյուղամիջում մարդիկ անհանգիստ զրուցում էին: Ոմանք եղած-չեղածը հավաքած գնացին Ղարաքիլիսա, ոմանք էլ պատրաստվում էին բռնել Թիֆլիսի ճամփան: Հայրս մեր ընտանիքը տեղափոխեց Ղշլաղ, կարծելով որ այնտեղ ավելի անվտանգ կլինի, եւ դա էլ մեզ փրկեց... Մենք արջուտեցի թուրք նոքարներ /ծառաներ/ ունեինք, որոնց նկատմամբ վարվում էինք ընտանիքի անդամների պես: Հարուստ ընտանիք էինք, հայրս ու հորեղբայրներս առեւտրով էին զբաղվում, Բաթումում նավեր ունեին... Գյուղի դպրոցն ու փողոցները մեր ընտանիքի միջոցներով էին կառուցվել ու նորոգվել: Էս նոքյարները, իմանալով, որ թուրքական բանակը Համամլուից շարժվում ա Ղշլաղ, լուսադեմին մորթում են հորեղբայրներիս, նրանց ընտանիքի անդամներին, ապրանքը բարձում ձիերի վրա ու Դարպասից փախչում Արջուտ: Էդ օրը մենք Ղշլաղում էինք, ուր յուրաքանչյուրը մտածում էր թուրքի ճամփեն փակելու մասին: Հետո իմացանք, որ մեր զորքը նահանջել ա, թուրքերը մտել են Դարպաս եւ ուր որ է՝ կմտնեն Ղշլաղ: Դարպասում փաշին ուղեկցում են մեր տուն, որը գյուղի ամենագեղեցիկ շինությունն էր: Պատմում են, որ շները մեր տանը, հյուրասենյակի կենտրոնում կրակ են արել, որ տաքանան: Մայիսն էր, բայց ցուրտ, անձրեւոտ...
Ղշլաղում, Սարի թաղում, ընտանիքներով թաքնվել էինք՝ ոմանք գոմերում, ոմանք էլ այգիներում՝ քնելով բաց երկնքի տակ: Ապրում էինք գազանների նման: Մի օր հայրս որոշեց, որ ընտանիքով տեղափոխվենք Ղարաքիլիսա, ուր մտածում էր, թե հնարավոր կլինի մի քանի փշուր հաց հայթայթել, չնայած սովին սովորել էինք: Լուսաբացին շարժվեցինք Ղարաքիլիսա, բայց որտեղից-որտեղ մի ասկյար ցցվեց դեմներս: Զենքը պարզեց հորս վրա, բայց ես անմիջապես նետվեցի առաջ, սկսեցի դրա շորերը քաշել, իմ թույլ ու անուժ բռունցներով հարվածել: Անակնկալի էկած էդ շունը ինձ մի կողմ հրեց, ապա հորիցս փող պահանջեց: Լավ իմանալով, որ փողն էլ չի օգնելու, հայրս դրան իր հագուստներից տվեց ու խոստացավ, որ Ղարաքիլիսայից «գանձերը» կվերցնի-կբերի: Չէի հավատում, որ փրկված ենք, ամբողջ մարմնով դողում էի, հորս ոտքերը գրկել ու անձայն արտասվում էի: Հասանք Ղարաքիլիսա, ուր թուրքերի ահից մարդ, շունչ չէր երեւում: Մեզ հաջողվեց անփորձանք հասնել մեր հեռավոր բարեկամի տունը: Դուռը շատ ուշ բացեցին: Մնում էինք մի սենյակում, որը գոմից էլ վատն էր: Արեւի լույսն էլ չէինք տեսնում: Ցերեկը լուռ, մի անկյունում սոված կուչ եկած, գիշերն էլ առանց լույսի ու տագնապով էինք անցկացնում: Ղարաքիլիսայում բոլոր երիտասարդներին կապկպել էին, գյուղից դուրս տարել ու սպանել: Նույնը մեր գյուղում՝ Դարպասում էին արել: Հիշում եմ, դեռ լույսը չբացված ընտանիքներով բարձրանում էինք անտառ, որ ուտելու բան գտնենք: Ով ինչ քաղում էր, էն էլ բերում էր որպես ճաշացու: Մարդկանց եմ տեսել, որ գետնին ընկած խոտ էին ուտում, արածում էին: Ամեն ոտնափոխի անթաղ մեռելներ էին: Թուրքերն աշնանը հեռացան: Կմախքացած ու հազիվ քայլող կենդանի դիակները սկսեցին փնտրել իրենց մեռելներին:

ՆԿԱՐՈՒՄ՝ Մեծ Ղարաքիլիսա

1 комментарий:

  1. թուրքը ստոր կենդանի է, թուրքը մնում է թուրք, զուրկ մարդկային բարոյականությունից ու խղճից

    ОтветитьУдалить

Blogger Widgets