ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.05.2014

ՆԿԱՐԻՉԸ. Աշոտ Հովհաննիսյան

Աշոտ Ադամի Հովհանիսյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 6-ին, Մայիսյան գյուղում, հայ խորհրդային նկարիչ։ 1964-թվականին ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերների, դիմանկարների, նատյուրմորտների և բնանկարների հեղինակ է։ Սկզբնական շրջանի գեղանկարչորեն հագեցած, նյութեղեն, ընդգծված արտահայտչականությամբ բնորոշվող Հովհաննիսյանի ստեղծագործությունը («Նատյուրմորտ», 1967թ․, «Ավլող կինը», 1969թ․,
«Ինքնադիմանկար», 1970թ․) հետագայում ձեռք է բերել գծային զուգորդումներով հարուստ նկարագիր («Երեխայով մայրը», 1975թ․, «Ալմիրա», 1970թ․, «Հանդիպում», 1973թ․)։ Թեմատիկ կոմպոզիցիոն կտավները («Աշխատանքից հետո», 1975թ․, «Գաղտնի խորհուրդ», 1977թ․) աչքի են ընկնում խորը հոգեբանական մեկնաբանումներով։ Մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահանդեսների։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets