ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.05.2014

Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատ քաղաքատեղի

Արտաշատը հին Հայաստանի մայրաքաղաքն է եղել մ.թ.ա. II - մ.թ. V դարերում։
Գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Երասխ և Մեծամոր գետերի հին հուների միախառնման տեղում, Խոր Վիրապի բլուրների վրա և շրջակայքում (այժմյան Արտաշատից 10կմ հարավ-արևմուտք, Արարատի մարզում)։ Այս տարածքի վրա այժմ երևում են հին քաղաքի պարիսպները և շենքերի հետքեր։ Քաղաքըհիմնադրված է եղել ուրարտական բնակավայրի տեղում։
Արտաշատը կառուցվել է Արտաշես Ա-ի օրոք, մ.թ.ա. 180-ական թթ., երբ վերելք էր ապրում քաղաքային կյանքը։ Ըստ հույն պատմագիրների, Արտաշատը շինվել է կարթագենցի զորավար Հաննիբալի խորհրդով և ցուցումով։ Հայ և օտար պատմիչները միաբերան ընդգծում են Արտաշատի մեծությունը և գեղեցկությունը։
Արտաշատը ուներ առևտրի, արհեստների և երկրագործության համար նպաստավոր պայմաններ։ Քաղաքը շրջապատված էր արգավանդ ու ոռոգելի հողերով, ուր կային ավաններ ու գյուղեր։ Զարգացած էին արհեստները։ Արտաշատը հին աշխարհի միջազգային առևտրի գլխավոր կենտրոններից էր։ Քաղաքով էր անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրական ծովի ափերը ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհը, որով փոխադրվում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։ Արտաշատի միջազգային նշանակությունը ճանաչվել է նաև հետագայում` Հուստինիանոս I-ի կայսերական հրովարտակով։ Քաղաքը հայտնի է եղել իր կառույցներով և ճարտարապետական կոթողներով։ Այն ունեցել է պարիսպներից և պատվարից բաղկացած պաշտպանական ընդարձակ համալիր և միջնաբերդ` արքունական պալատով։ Կային փողերանոց, գանձատուն և մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը «Տափերականը» կամ «Արտաշատի կամուրջն» էր Երասխի վրա։ Պեղումներով բացվել են միջնաբերդի ամրոցներից մեկը, զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին-զինագործի արհեստանոցներ` զենքերի տարբեր տեսակներով, հայտնաբերվել են Տիգրան Բ-ի արծաթյա, սելևկյան, պարսկական, կապադովկիական, պոնտական և հռոմեական դրամներ։ Գտնվել է նաև կնոջ մարմարե արձան (մ.թ.ա. I - մ.թ. IIդդ.), մեծ քանակությամբ խեցեղեն, ապակեղեն և մետաղյա իրեր, որոնք վկայում են երբեմնի տնտեսական ու մշակութային բուռն կյանքը։
Արտաշատը հայկական հելլենիստական մշակույթի կենտրոնն էր։ Ըստ Մովսես Խորենացու, Արտաշես Ա-ի օրոք եղել են Անահիտ-Արտեմիսի ու Տիր-Ապոլլոնի տաճարները, նրանց պղնձաձույլ ոսկեզօծ արձանները։ Մ.թ.ա. 53թ.-ին, Արտավազդ Բ-ի օրոք, հունարեն ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։
Vդ. 2-րդ կեսից Արտաշատը արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ։ Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամորի հունի փոփոխման շրջակայքում ճահիճների առաջացման հետ։ Հայոց Խոսրով Բ արքայի օրոք (թագ. 252 - մոտ 260) արքունիքը տեղափոխվեց Դվին։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets