ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ (Զոհրապյան) (1861 - 1915) հայ նշանավոր գրող, քաղաքագետ, փաստաբան և բարեգործ։
Զոհրապը ծնվել է 1861 թ. Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով: Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ:
Զոհրապը հմուտ իրավաբան էր. ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և ուրիշ այլազգի անմեղների դատը: Դա դուր չէր գալիս իշխանություններին, և Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ:
Զոհրապը նվիրյալի եռանդով մասնակցում էր նաև գրական կյանքին: Նրա խմբագրությամբ լույս տեսնող «Մասիս» և «Արևելք» գրական պարբերականները մեծապես նպաստել են հայ ստեղծագործող մտավորականությանը համախմբելու,
գրականության մարմրող ջահը վառ պահելու գործին:
1908 թ. Թուրքիայում տապալվում է սուլթան Համիդի միապետությունը, հաստատվում են սահմանադրական կարգեր: Իշխանության գլուխ անցած «Երիտասարդ թուրքեր» կուսակցությունը սկզբում հանդես էր գափս կեղծ ժողովրդավարության դիմակով: Թուրքական մեջլիսի (խորհրդարան) պատգամավորներ (մեբուս) էին ընտրվում նաև ազգային փոքրամասնություններից: Զոհրապն ընտրվում է մեջլիսի հայ պատգամավոր:
Սակայն նոր իշխանությունների դիմակավոր խաղը երկար չի տևում: Շուտով նրանք ցույց են տափս իրենց իսկական դեմքը՝ 1909 թ. կազմակերպելով Կիլիկիայի հայության կոտորածը: Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև հետագայում և հանգեցնում 1915 թ. Մեծ եղեռնին, որին զոհ գնաց մեկուկես միլիոն հայ: Հայ գրողների ու գործիչների զանգվածային ձերբակալությունների ժամանակ նրան առաջարկում են հեռանալ Թուրքիայից: Սակայն նա չի կամենում բաժանվել իր ժողովրդից: «Որո՞ւ թողում սա անտեր ու անգլուխ ժողովուրդը. չէ՛, փախչիլ չեմ կրնար, պետք է, պարտքս է մինչև վերջ պատնեշին վրա մնալ»,- ասում է նա: Օգտվելով մեջլիսի պատգամավորի իր իրավունքից՝ նա համարձակորեն հաշիվ է պահանջում ներքին գործերի նախարար Թալեաթից՝ հայության հանդեպ այդ մեծ ոճիրը կազմակերպելու համար:
Պահպանվել է այդ մասին ժամանակակիցների վկայությունը. «Օր մը,- կ՚ ըսե,- ապահով եղեք, որ հաշիվ պիտի պահանջվի ձեզմե, և դուք չպիտի կարենաք արդարացնել ձեր արարքներր: Թալեաթ պեյ հեգնանքով կը հարցնե.
- Ո՞վ պիտի պահանջե այդ հաշիվը:
- Ե՛ս,- կը պատասխանե Զոհրապ,- Խորհրդարանի մեջ իբր հայ մե-բուս ձենե հաշիվ պիտի պահանջեմ:
Այդ վայրկյանեն իսկ վճռված էր իր մահը»:
Հարյուրավոր հայ մտավորականների հետ Զոհրապը ևս ձերբակալվում է և աքսորի ճանապարհին սպանվում 1915 թ. հուլիսին:


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets