ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.05.2014

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ. Մանրամասներ. Հայկ Հակոբյան

Հայագիտությունը հիմնականում դոփում է տեղում (չնայած ես ևս հայագիտության մի ներկայացուցիչ եմ) և հաճախ է պատահում, երբ փաստերի սղության կամ բացակայության դեպքում զանազան տեսական կառույցներ, խնդիրները դոփում են նույն տեղում և ունենում ենք հետևյալ արդյունքը. 
451թ. մայիսի 26-ի երեկոյան Սասանյան գերակշիռ ուժերի և հայկական սահմանափակ թվով բանակների միջև տեղի է ունենում մի որոշիչ ճակատամարտ, որն ավարտվում է այն տեսարանով, երբ Վարդան Մամիկոնյանn անցնում է գետը, խրվում թշնամու ուժերի մեջ.
ստեղծվում է իրարանցում, սակայն ինքն էլ հերոսաբար զոհվում է: Սրանից հետո պարսիկները հրաժարվում են հայոց մեջ իրենց գաղափարախոսությունը տարածելու մտքից: 
Մինչև 1980-ականների վերջը հայագիտությունը հենց այս դիրքերի վրա է կանգնած եղել, իսկ դրանից հետո որևէ ուսումնասիրություն չի եղել, որը կհերքեր կամ կհաստատեր այս թեզը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets