ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.05.2014

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ. «Սփյուռք»

Ես սփյուռքում հարատեվող 14-րդ սերունդն եմ։ Իմ տոհմահայրը դուրս է եկել Երեւանից 1606 թվականի գարնանը, փնտրելու իր նշանածին, որ անիծյալ Շահ Աբբասի գերեվարած երեւանամերձ գյուղերից է եղել։

ՍՓՅՈՒՌՔ
Հայաստանցի չեն նրանք, որպես պապերն էին սեգ,
Հայ են, սակայն, բոլորը, հանց պապերը նրանց սեգ։
Նույն լեռն իրենց սրտերում, աչքերում նույն մուրազը,
Սրտերում ջինջ սիրո պես հոսում է մայր Արազը․․․
․․․Բուռ-բուռ ցրիվ ափեափ, խոր կարոտով պանդուխտի,
Բաժան-բաժան իրարից սահմաններով օտարի,
Արեվի տակ կանգնել են, տարերային համերգում,
Ու բոլորի հետ ախպեր՝ իրենց սրտերն են կիսում։
Իրենց սրտի խորքերում նրանք ունեն երկու սեր՝
Հայրենի սուրբ սերը վառ, և մայրենի անկեղծ սեր։
Հայրենի՛քն է հայրենին, Հայաստանն է, հայություն․․․
Մյուս կեսը՝ մայրենին՝ ողջ աշխարհն է, մարդկություն․
Պարսկաստանն է դարավոր, Մոհամմադի Արաբիան,
Ռուսաստանի տափերից՝ առ Հոմերի Հելլադան,
Ու դեռ Հինդ ու Լեհաստան, Ամերիկա, Իտալիա,
Շվեցարիա, Լիբանան, Արժանտին ու Ֆրանսիա․․․
Բազմաթիվ են, աշխարհն են, նվիրական մայրենիք,
Իսկ Հայաստանն աշխարհում՝ մի բուռ Մասիս, հայրենիք։
Աշխարհային համերգը սրտերի մեջ նրանց լայն
Հնչում է վեհ, ներդաշնակ, վսեմանքով փառաձայն,
Եվ երգում են նրանք էլ, ձայնակցելով համերգին,
Մինչ սրտերում հորձանուտ՝ հուր մի կարոտ անմեկին․․․
Ու թեեվ հաղթ թեվերով աշխարհ գրկել են բոլոր,
Հայրենիքի գիրկը տաք դեռ մնում է հեռավոր․․․
Նրանց սերը անսահման ու կարոտն է հորդ վիտում,
Հայրենիքի մուրազով՝ ճամփորդ են մայրենիքում։
Հայաստանցի չեն նրանք, որպես պապերն էին սեգ,
Հայ են սակայն բոլորը, հանց պապերը նրանց սեգ։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets