ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.05.2014

ՀԻՇՈՒՄ Է ՎԿԱՅԱԳԻՐԸ


Բոլոր ժամանակներում, բոլոր ժողովուրդների մոտ պատմական, բարոյական դեմք ու նկարագիր ունեցող մարդիկ ունեն իրենց բնորոշ առանձնահատուկ կեցվածքն ու վարքագիծը:
Ահա, ես ուզում եմ անդրադառնալ աշխարհի ժողովուրդների միայն հայոց բաժնին, այն էլ այդ բաժնի 1918-1920-ականների ընթացքը կերտող Հայոց Մեծերից երկուսին՝ Սիմոն Վրացյանին եւ Խաչատուր Կարճիկյանին:
Այս երկու լեգենդները մաս էին կազմում
Հայրենիք կերտող այն փաղանգին, ովքեր այսօր մեզ են փոխանցել հայոց մայիս 28-ի խորհուրդ-պատգամը:

ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ. Պետական, հասարակական եւ քաղաքական գործիչ: Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ ում բախտ վիճակվեց կառավարել 8 օր:
Հիշում է վկայագիրը. «...Երբ Սիմոն Վրացյանը իր պաշտոնավարման վերջին օրը դուրս եկավ  կաբինետից ու փակեց սենյակի դուռը, բանալիները հանձնեց պահակին ու ասաց. -Այս բանալիներն ամուր պահիր չկորցնես Օհաննես քեռի, մենք մի օր անպայման վերադառնալու ենք»: Ապա դուրս եկավ կառավարության շենքից: 

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՐՃԻԿՅԱՆ. Պետական, հասարակական եւ քաղաքական գործիչ: Հայաստանի Առաջին Հանրապետության Պարենավորման եւ Ելեւմտության /ֆինանսների/ նախարարությունների համատեղ նախարար:
Վկայագիրը հիշում է. «Խաչատուր Կարճիկյանը լինելով նախարար երկու նախարարություններում, որպես Ելեւմտության նախարար դիմում է գրում Պարենավորման նախարարին, այսինքն ինքն իրեն: Դիմումը խնդրանք էր նախարարին, որի մեջ  մասնավորապես գրված էր. -Խնդրում եմ ինձ, որպես նախարարի հատկացնել մեկ զույգ կոշիկ, օտարերկրյա ղեկավարների, կամ դիվանագիտական անձանց հետ հանդիպելու ընթացքում պատշաճ տեսք ունենալու համար: Ապա ստանում է իր այդ դիմումը, առանց կարդալու միանգամից մակագրում է. -ՄԵՐԺԵԼ»:
Ահա, նախարարը սրանով ցույց տվեց, որ սոված, հիվանդ ու խեղճ ժողովուրդը, որ ծվարել էր այս փոքրիկ հանրապետության մեջ ավելի կարիքավոր է ու, որ նախարարները պարզապես իրավունք չունեն ցոպ ու շռայլ կյանքով ապրելու, որովհետեւ մի ամբողջ ազգ իրենց ու այդ օգնության կարիքն ավելի ունեն:

Արա Նախշքարյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets