ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.05.2014

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ. Դանիել Բեկ-Փիրումյան

Դանիել Բեկ-Փիրումյան (Նոյեմբերի 22, 1861, Նախիջևանիկ - 1921, Ղարաքիլիսա), հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս։
Ծնվել է Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությունն սկսել է 1881-ից, 13-րդ լեյբգվարդիական Երևանյան գնդում։ 1881-83թթ սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում։
1890-ին Փիրումյանին շնորհվել է կապիտանի, 1913-ին՝ փոխգնդապետի կոչում։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում` որպես ռուսական բանակի գնդապետ։
1918 թ մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։
Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։
Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։
1921թ. գնդակահարվել է բոլշևիկների կողմից Ղարաքիլիսայում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets